Քաղաքական

Փետրվարի 11, 2019 20:01

Փաշինյանի խորհրդականի շքեղ առանձնատունը և պետությունից ստացած մի քանի հարյուր միլիոն դրամը (լուսանկար)

Փաշինյանի խորհրդականի շքեղ առանձնատունը և պետությունից ստացած մի քանի հարյուր միլիոն դրամը (լուսանկար)

Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել Արշակ Կարապետյանը՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետը։ Այս պաշտոնիայի անվան շուրջ բազմաթիվ մութ պատմություններ են հյուսվել, և դրանցից ամենացավոտը Ապրիլյան պատերազմի օրերին իր ղեկավարած գերատեսչության թերացումներն էին։ Այդ թերությունները իշխանափոխությունից առաջ բարձրաձայնել էին նաև Փաշինյանն ու իր թիմակիցները՝ Գյումրիից Երևան քայլելու ընթացքում։ Նրանք այդ ժամանակ զարմանք էին հայտնել, թե ինչո՞ւ չի պատժվել հետախուզության պետ Արշակ Կարապետյանը։

Հետագայում Փաշինյանը հայտարարեց, որ գաղտնի փաստատթղթեր է կարադացել ու Արշակ Կարապետյանի մեղավորությունը չի տեսել։ Իհարկե, այս հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Կարապետյանին նշանակել են այդ պաշտոնին, քանի որ նա միակ զինվորականն է եղել Մարտի 1-ի գործում հիշատակվող 0038 հրամանում ներառված, որ կցկտուր ցուցմունքներ է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Պաշտոնը եղել է՝ որպես պարգևատրում՝ նոր ցուցմունքներ ստանալու ակնկալիքով։

Բոլորն են հիշում Փաշինյանի այն հայտարարությունները, որ նախկին համակարգի արատավոր չինովնիկները տեղ չեն գտնելու իր կառավարությունում։ Հիմա մի կողմ թողնենք Արշակ Կարապետյանի մեղավորությունը Ապրիլյան պատերազմում հայկական կողմի արձանագրած կորուստներում, փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է նա իր անցած ուղով համապատասխանում Փաշինյանի հրապարակային հայտարարությունների ընթացքում ներկայացված պահանջներին։

Արշակ Կարապետյանը այն չինովնիկն է, ով պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնես գործունեություն է իրականացրել։ Ընդ որում, իր բիզնեսը ծաղկել է պետության հաշվին։ Գեներալ Արշակ Կարապետյանը, զինվորական պաշտոնի անցնելուց կարճ ժամանակ անց, Աշոտ Մկրտչյանի հետ 1999 թվականին հիմնում է «Էլկոմպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերով։ Հետագայում Արշակ Կարապետյանը դադարեցրել է իր մասնակցությունը և ընկերության իր բաժնեմասով զբաղվել է իր կինը՝ Ռոզա Կարապետյանը։

f5c6125a133030_5c6125a13306f.thumb_-1

«Էլկոմպ» ընկերության գործընկերների մեծ մասը եղել են պետական հիմնարկներ։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունը պատվերներ է ստացել՝ ՀՀ Կառավարության աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողով, Փամիկի գյուղապետարան, ՀՀ Ազգային պատկերասրահ, Երևանի պետական կամերային թատրոն, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական իրազեկման կենտրոն-հիմնադրամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի Մետրոպոլիտեն, Գնահատման և թեստավորման կենտրոն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության նախագծերի իրականացման ծրագիր, «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Մերգելյան ինստիտուտ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն, Երևանի ոստիկանության վարչություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ Բնապահպանության նախարարություն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, «Բարձրվոլտ էլեկտրական ցանցեր», ՓԲԸ ՀՀ նախագահի աշխատակազմ, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «N13 պոլիկլինիկա» ՊՓԲԸ, «Գեոռիսկ» ՓԲԸ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց պետական կառույցներից (ամբողջական տեղեկատվությունը առկա է ընկերության պաշտոնական կայքում

Ակնհայտ է, որ Արշակ Կարապետյանի հիմնադրած ընկերությունը իր եկամուտների հիմնական մասը ստացել է պետական պատվերներից։ Ընկերությունը պպատվերներ է ստացել է ՀՀ ՊՆ-ից անգամ այն ժամանակ, երբ Արշակ Կարապետյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության պետի պաշտոնը։ Այստեղ, ակնհայտ է, որ եղել է շահերի բախում, և հնարավոր է՝ նաև կոռուպցիա։

Արշակ Կարապետյանի հիմնած ընկերության հետ ՀՀ ՊՆ-ն գնման պայմանագիր է կնքել անգամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ մարտի 14-ին (պայմանագիրը տեսնել ասյտեղ):

Փաշինյանի խորհրդականը նաև շքեղ առանձնատուն ունի Սևքարեցի Սաքոյի 39 հասցեում։ Առանձնատունը Արշակ Կարապետյանը կառուցել է պաշտոնավարման տարիներին։

Եվ հիմա, առնվազն, հարց է առաջանում, թե որքանո՞վ է անկեղծ վարչապետ Փաշինյանը, երբ հայտարարում է, որ նախորդ իշխանությունների ժամանակ ժողովրդից թալանածը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձնեն։ Արդյո՞ք Փաշինյանը պարզել է, թե որքանով է օրինական Արշակ Կարապետյանի կուտակած կարողությունը, չկա՞ դրանում ժողովրդից թալանված գումար, և որ ամենակարևորն է՝ ինչպե՞ս է հաջողվել Կարապետյանին իր ընկերության համար պետական ավելի քան 40 կառույցներից պատվերներ ապահովել։ Արդյո՞ք այս ամենում չկա կոռուպցիա։ Ի վերջո, խոսքը պետությունից ստացված մի քանի հարյուր միլիոն դրամի պատվերի մասին է, ու պետք է պարզել՝ որքանո՞վ է Արշակ Կարապետյանը օգտագործել իր պաշտոնեական դիրքը նման պատվերներ իր ընկերության համար ապահովելու նպատակով։

50820512_302954177072398_3782839381354610688_n-1024x549 50456938_331494697458193_2008543689357393920_n-1024x549

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

«ՀԱՊԿ երկրները որևէ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով». Պեսկով

«ՀԱՊԿ երկրները որևէ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով». Պեսկով

Փետրվարի 22, 2019 16:50 Կան տարաձայնություններ, որոնք ներկայում կարգավորվում են։
«Ռազմարդյունաբերություն» բառը հանվել է նախարարության անվանումից (տեսանյութ)

«Ռազմարդյունաբերություն» բառը հանվել է նախարարության անվանումից (տեսանյութ)

Փետրվարի 22, 2019 16:41 «Աշխատավարձը պետք է գերխնդիր չլինի»։
ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի

ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի

Փետրվարի 22, 2019 16:22 Պայմանավորված Փաշինյանի ու Ալիևի պարբերական հանդիպումներով։
Աննա Հակոբյանը թաքցրել է իր այցը Շվեյցարիա

Աննա Հակոբյանը թաքցրել է իր այցը Շվեյցարիա

Փետրվարի 22, 2019 14:35 Փաստեր պետության հաշվին ճոխ ծախսի մասին։
«Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա»

«Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա»

Փետրվարի 22, 2019 13:21 Կարգավորման հարցում որոշակի դրական փոփոխություններ կան։
Փաշինյանը պատրաստվում է «կուլակաթափության»

Փաշինյանը պատրաստվում է «կուլակաթափության»

Փետրվարի 22, 2019 00:35 Գործարար շրջանակներում դժգոհություն է հասունանում գործող իշխանությունների մոտեցումների կապակցությամբ։
«Ալեքսանդր Սարգսյանը 18.5 մլն դոլարը փոխանցել է, իսկ 11.5 մլն-ն գանձվել է». Վանեցյան (տեսանյութ)

«Ալեքսանդր Սարգսյանը 18.5 մլն դոլարը փոխանցել է, իսկ 11.5 մլն-ն գանձվել է». Վանեցյան (տեսանյութ)

Փետրվարի 21, 2019 17:19 11,5 միլիոն դոլարը եղել է հարկային պարտավորություն։
Ես ռուսական կրթություն ունեմ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ես ռուսական կրթություն ունեմ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Փետրվարի 21, 2019 14:28 Անդրադարձել է Թումանյանի քառյակը թղթից կարդալուն։
Ինչ է փոխանցել Լավրովը Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ

Ինչ է փոխանցել Լավրովը Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ

Փետրվարի 21, 2019 14:15 Հստակ ակնարկել է՝ իրենք համարում են, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ, և այդ քաղբանտարկյալը Ռոբերտ Քոչարյանն է։
«Կարող ենք գերանդին առնել ու հնձել բոլորին». Փաշինյան

«Կարող ենք գերանդին առնել ու հնձել բոլորին». Փաշինյան

Փետրվարի 21, 2019 13:15 Կրկին խոսել է ասֆալտին պառկեցնելու և պատերով տալու մասին։
Այ հիմա նստի ու մտածի՝ ի՞նչ ես արել՝ չմտածելով (տեսանյութ)

Այ հիմա նստի ու մտածի՝ ի՞նչ ես արել՝ չմտածելով (տեսանյութ)

Փետրվարի 21, 2019 12:18 Ու մտածի՝ ինչ ես անելու, բայց արդեն մտածելով։
ՀՀ կառավարության նիստը (ուղիղ միացում)

ՀՀ կառավարության նիստը (ուղիղ միացում)

Փետրվարի 21, 2019 11:00 Քննարկվում են օրակարգային հարցեր։
Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան

Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան

Փետրվարի 20, 2019 20:55 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, ինչից հետո ընտրվել էր ԱԺ պատգամավոր: