
«Գարեջրային հեղաշրջում»․ Հիտլերի «դուխով» երթն ու մերօրյա մանիպուլյացիան
Փետրվարի 22, 2019 23:35 Հիտլերի մասնակցությամբ՝ ամեն տարի նշվում էր հեղաշրջման տարելիցը։
Փաստորեն, 10 տարում Հայաստանում անհետ կորել է 100,163 զբոսաշրջիկ
Փետրվարի 22, 2019 23:16 Չեք հավատում՝ ստուգեք ինքներդ։Քաղաքական
Փետրվարի 11, 2019 22:45ԼՂ հարցով ռազմական մտադրությունները չեն փոխվել․ Վլադիմիր Եվսեև

«Դրական է, երբ ակտիվանում են խոսակցությունները խաղաղության մասին, բայց խաղաղությանը նախապատրաստվելը ենթադրում է կոնկրետ և մինիմալ գործողություններ»,-այս մասին 168․am-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կոշտացած հռետորաբանությանը, դրա հետևանքներին:
Վլադիմիր Եվսեևն արձանագրել է, որ դեռևս ռազմատենչ հռետորաբանություն չկա կողմերի մոտ, պարզապես նրանք վերահաստատել են կարգավորման գործընթացի վերաբերյալ իրենց ավանդական դիրքորոշումները, ինչը վերջին ամիսներին տեղի ունեցող ոչ պաշտոնական հանդիպումների պատճառով՝ թե՛ Ադրբեջանում, և թե՛ Հայաստանում կասկածի տակ էր հայտնվել հասարակության կողմից: Նրա խոսքով, Հայաստանում առավելապես, քանի որ իշխանությունները նոր են, ում դիրքորոշումը դեռևս լիովին պարզ չէ հասարակության համար:
«Իսկ մենք գիտենք, թե այս հակամարտության ուղղությամբ հակամարտող երկրների իշխանությունների դիրքորոշումը ներքաղաքական դաշտում որքան առանցքային նշանակություն ունի և որքան նուրբ հարց է հակամարտող երկրներում:
ՀՀ իշխանությունների դիրքորոշումն անորոշ էր, ինչը սկզբնական շրջանում ակնառու էր փորձագետների համար, այնուհետև սկսեց խնդիր դիտարկվել նաև հասարակության կողմից, ուստի ՀՀ իշխանությունները` վարչապետն ու նախարարը, վերահաստատեցին իրենց դիրքորոշումը և արձագանքեցին կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի քայլերի վերաբերյալ մի շարք մեղադրանքներին:
Ըստ իս, տեսնում ենք գործընթաց, որի ընթացքում քննարկվում են ինչ-ինչ կարևոր հարցեր, սակայն որոնք, ըստ իս, չեն ունենա դրական հետևանքներ, քանի որ չի երևակվում քաղաքական երկխոսություն, թեև ձեռք բերվեց օպերատիվ կապի համաձայնությունը, և միջնորդների հետ նախարարները համաձայնեցված աշխատում են: Քանի դեռ չկա քաղաքական երկխոսություն, որի ապացույցն այս հայտարարություններն են, ռազմական գործողությունների վերսկսման վտանգները շարունակում են պահպանվել:
Դրական է, երբ ակտիվանում են խոսակցությունները խաղաղության մասին, բայց խաղաղությանը նախապատրաստվելը ենթադրում է կոնկրետ և մինիմալ գործողություններ:
Ավելին` ռազմական ուժերի գերկենտրոնացումը շփման գծում` մի որոշ ժամանակ՝ շատ, մի որոշ ժամանակ՝ մի փոքր պակաս, ցույց է տալիս, որ դիրքորոշումը կողմերի չի փոխվել, այդ թվում` ռազմական մտադրությունները, քանի որ, որպես առաջին քայլ՝ ուղղված խաղաղության և ռազմական գործողությունների չվերսկսմանը, պետք է պակասեր շփման գծում տեխնիկայի կուտակումը, բայց դա տեղի չի ունեցել:
Այս պայմաններում լարվածության դեպքում օպերատիվ կապի համաձայնությունն անզոր կլինի որևէ օգուտ տալ իրավիճակին, քանի որ ինքնին կանխարգելիչ քայլ կլիներ նշածս գործողությունը: Իսկ քանի դեռ դա չկա, ցանկացած հայտարարություն, նույնիսկ դրական տոնայնությամբ, հռետորաբանություն է թվալու առանց հիմքի: Եթե կողմերից յուրաքանչյուրը զիջումների մասին խոսելու հերթը փոխանցում է մյուսին, ոչ մի կողմ չի պատկերացնում զիջում, ապա կարելի է ենթադրել, որ տեղի ունեցողը մտքերի փոխանակում է, որտեղ փոփոխությունների հեռանկար չի երևում»,-ասել է Եվսեևը:
Այս խորագրի վերջին նյութերը

«ՀԱՊԿ երկրները որևէ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով». Պեսկով
Փետրվարի 22, 2019 16:50 Կան տարաձայնություններ, որոնք ներկայում կարգավորվում են։
«Ռազմարդյունաբերություն» բառը հանվել է նախարարության անվանումից (տեսանյութ)
Փետրվարի 22, 2019 16:41 «Աշխատավարձը պետք է գերխնդիր չլինի»։
ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի
Փետրվարի 22, 2019 16:22 Պայմանավորված Փաշինյանի ու Ալիևի պարբերական հանդիպումներով։
Աննա Հակոբյանը թաքցրել է իր այցը Շվեյցարիա
Փետրվարի 22, 2019 14:35 Փաստեր պետության հաշվին ճոխ ծախսի մասին։
«Ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում եմ». Արտակ Զեյնալյանը՝ Քոչարյանի հետ հանդիպման փորձի մասին (տեսանյութ)
Փետրվարի 22, 2019 13:45 Դա հրապարակման ենթակա չէ։
«Ъ». ՀԱՊԿ-ը առաջիկա տարում կմնա առանց գլխավոր քարտուղարի Փաշինյանի անզիջողականության պատճառով
Փետրվարի 22, 2019 13:28 ՀՀ վարչապետը համառում է։
«Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն». «Նեզավիսիմայա գազետա»
Փետրվարի 22, 2019 13:21 Կարգավորման հարցում որոշակի դրական փոփոխություններ կան։
Փաշինյանը պատրաստվում է «կուլակաթափության»
Փետրվարի 22, 2019 00:35 Գործարար շրջանակներում դժգոհություն է հասունանում գործող իշխանությունների մոտեցումների կապակցությամբ։
ԵԱՀԿ-ն դրական ազդակ է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը
Փետրվարի 21, 2019 19:20 Ակնկալում են առաջընթաց տեսնել։
«Ալեքսանդր Սարգսյանը 18.5 մլն դոլարը փոխանցել է, իսկ 11.5 մլն-ն գանձվել է». Վանեցյան (տեսանյութ)
Փետրվարի 21, 2019 17:19 11,5 միլիոն դոլարը եղել է հարկային պարտավորություն։
«Արամ Հարությունյանը ՀՀ պետական սահմանն օրինական ճանապարհով չի հատել». Վանեցյան
Փետրվարի 21, 2019 16:55 Լևոն Ազատի Սարգսյանի տեղն էլ գիտեն։
Վանեցյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հնարավորության մասին
Փետրվարի 21, 2019 16:03 «Մեզ որևէ բան չի կաշկանդում»։
Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է նաև շատ դրական գործեր․ ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)
Փետրվարի 21, 2019 14:55 Անձնական խնդիր չունի։
Ես ռուսական կրթություն ունեմ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Փետրվարի 21, 2019 14:28 Անդրադարձել է Թումանյանի քառյակը թղթից կարդալուն։
Ինչ է փոխանցել Լավրովը Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ
Փետրվարի 21, 2019 14:15 Հստակ ակնարկել է՝ իրենք համարում են, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ, և այդ քաղբանտարկյալը Ռոբերտ Քոչարյանն է։
«Կարող ենք գերանդին առնել ու հնձել բոլորին». Փաշինյան
Փետրվարի 21, 2019 13:15 Կրկին խոսել է ասֆալտին պառկեցնելու և պատերով տալու մասին։
Այ հիմա նստի ու մտածի՝ ի՞նչ ես արել՝ չմտածելով (տեսանյութ)
Փետրվարի 21, 2019 12:18 Ու մտածի՝ ինչ ես անելու, բայց արդեն մտածելով։
Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի «Իմ քայլը» դաշինքին, ԲՀԿ-ին, «Լուսավոր Հայաստան»-ին, ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին
Փետրվարի 21, 2019 11:45 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին։