Լրահոս

12.02.2019 13:39


Նոր տարվա գիշերը նռնակի պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել. ՔԿ

Նոր տարվա գիշերը նռնակի պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել. ՔԿ

2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ռազմամթերքի՝ նռնակի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած պայթյունից պարտադիր ժամկետային զինծառայողներ են վիրավորվել, այս մասին Aysor.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Պայթյունի հետևանքով Ս. Թորոսյանը, Մ. Մանուկյանը և Ա. Մարաբյանը ստացել են պայթյունաբեկորային մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը