Քաղաքական

Փետրվարի 12, 2019 14:10

«Ով աչքիս դեմը գալիս է, քլնգում եմ, սնայպերը հանում, ճակատին խփում, փռում եմ գետնին». Փաշինյան

«Ով աչքիս դեմը գալիս է, քլնգում եմ, սնայպերը հանում, ճակատին խփում, փռում եմ գետնին». Փաշինյան

«Այսօր մենք ունենք մի երևույթ, երբ պետական պաշտոնյա դարձած երբեմնի ընդդիմադիր և ակտիվիստը մտածում է, թե ինքը պետք է գործի նույն կերպ, ինչպես նախկինում: Էս ավելի շատ վերաբերում է մեր հատվածին, որ էդ էլ հաջորդ կոմպլեքսն է, չմտածեք, էլի, հանկարծ, որ ես իշխանության ներկայացուցիչ եմ, դադարել եմ ակտիվիստ կամ ընդդիմադիր լինել, ես, ճիշտ է, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչն եմ, բայց ես շարունակում եմ ընդդիմադիր մնալ էն ընդդիմադիր տրամաբանությամբ, որ ով աչքիս դեմը գալիս է, քլնգում եմ, սնայպերը հանում, ճակատին խփում, փռում եմ գետնին»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ինքը չի կարող այլևս հանդես գալ այնպես, ինչպես նախկինում, և դա չի նշանակում, որ ծախված է մութ ուժերի: Պարզապես, ըստ նրա, իր կարգավիճակն է փոխվել:

«Եվ այսօր յուրաքանչյուր պետական պաշտոնյա, ով ակտիվիստից դարձել է պետական պաշտոնյա, պետք է սա գիտակցի»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում պրոբլեմ է:

Նա նշեց, որ պաշտոնյան չի կարող նախկինի պես «Ֆեյսբուքում» ստատուս գրել ու գնալ որևէ կազմակերպություն ստուգել, որովհետև այդ ստատուսը դատական գործի ժամանակ բողոքարկման կոնկրետ հիմք կդառնա: Վարչապետը հայտարարեց, որ սա չի կարող այդպես շարունակվել, և պետք է պետական ծառայության ստանդարտները բարձրացվեն. «Պետք է խոստովանել, հիմա ասելու եմ ամենացավոտ բանը բոլորի համար, որ պետական պաշտոնի ստանդարտի բարձրացումն անհնար կլինի՝ առանց պետական պաշտոնյաների և ապարատի վարձատրության բարձրացման»:

Նա անդրադարձավ նաև պետական համակարգում աշխատավարձերի ցածր լինելու, ծրարով հավելավճարների բացակայության և ՊԵԿ-ում պարգևավճարների խնդրին: Նա հարցադրում արեց, թե ինչպես պետք է հարկային տեսուչները հարկեր հավաքեն, երբ զրկվել են իրենց կողմնակի եկամուտներից: Ըստ նրա՝ հակահեղափոխության առաջին օղակը հենց այդտեղ է եղել:

«Ասում է՝ չեմ հավաքում հարկեր, որ ձեր հեղափոխական կառավարությունը մորուքավորների չկարենա պետական բյուջեի եկամուտները հավաքի, չկարենա թոշակներ վճարի, չկարենա աշխատավարձ վճարի, որ բունտ լինի: Իմիջիայլոց հակահեղափոխություն որ ասում են, էդ հակահեղափոխությունը շատ կոնկրետ պարամետրեր ունի: 2018թ. մայիսից առաջին խնդիրը, և սա ասում եմ՝ օպերատիվ տեղեկատվությանը տիրապետելով, որոնք համենայնդեպս, ինձ մատակարարվել է օպերատիվ ծառայությունների կողմից, ամենաառաջին խնդիրը եղել է, որ բյուջեի եկամուտները չհավաքագրվեն, որովհետև էդ համակարգում 90%-ով, իրենց պատկերացմամբ, եղել են իրենց մարդիկ:

Եվ հեղափոխության ձախողումը ապացուցելու ամենակարճ ճանապարհը ո՞րն է»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նշելով, որ նախկին իշխանությունների օրոք մարդիկ նույնիսկ քիչ, բայց ստանում էին թոշակ, իսկ եթե հանկարծ նոր կառավարությունը չկարողանար թոշակ վճարել, կտապալվեր: Նրա համոզմամբ՝ ոմանք աշխատում էին այդ սցենարի վրա:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Ապրիլ 24, 2019 20:11 Առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ:
Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Մոսկվայում գտնվող Դավիթ Տոնոյանը մի շարք նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

Ապրիլ 24, 2019 18:25 Հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի հետ։
Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 17:35 Լրագրողների բազմաթիվ հարցերին չի պատասխանել։
«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

Ապրիլ 24, 2019 14:47 «Խոնարհվում ենք այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ»։
Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ինչպես է Ռեյգանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Ապրիլ 24, 2019 12:45 Հռչակագրի հեղինակը Սպիտակ տան աշխատակից Քենեթ Խաչիկյանն էր։
Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում

Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում

Ապրիլ 24, 2019 12:35 Երկրում չլինելու դեպքում էլ է դրվել նրա անունից։
1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի

Ապրիլ 24, 2019 11:15 ԱՄՆ–ը չի ժխտում պատմական իրողությունը։
Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Ապրիլ 24, 2019 11:03 «Զգացի այն, ինչ զգացել եմ հորս կողքին լինելով»:
Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման  հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ

Ապրիլ 24, 2019 09:05 Գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն։