Լրահոս

Փետրվարի 12, 2019 15:58

Զինծառայող Էդգար Գրիգորյանի մայրը չի հավատում որդու ինքնասպանության վարկածին

Զինծառայող Էդգար Գրիգորյանի մայրը չի հավատում որդու ինքնասպանության վարկածին

Ամանորի գիշերը Սյունիքի զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մայրը չի հավատում որդու ինքնասպանության վարկածին:

«Երեք անչափահաս երեխայի հայրը չէր կարող նման քայլի գնալ», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Ալինա Սարգսյանը:

«Իր կողքի տղաներից մեկը ուրիշ բան է ասում, մեկը ուրիշ բան է ասում։ Ես ոչ մի բան էլ չեմ հասկանում։ Ես միայն վստահ եմ, որ իմ երեխան իրեն տենց բան չէր կարող անել, նույնիսկ եթե դրդեին։ Խի իմ երեխան գիժ է՞, երեք երեխայի հայրը նման բան թույլ կտա՞ր իրեն։ Նստենք մի հատ ճիշտ խոսենք՝ ոնց կարելի է ինքնասպանությունը։ Էդ ո՞ր մի ինքնասպանն է իրեն դոշից կրակում, որ մի քանի ժամ էլ հլը տառապի, հենա կդներ բերանից կկրակեր տեղում կմնար։ Եթե մի բան ստում են, նենց ստեն, որ իրականությանը մի քիչ մոտիկ լինի», - ասաց Ալինա Սարգսյանը։

30-ամյա պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի մասին լրատվամիջոցներին հայտնի դարձավ միայն օրեր առաջ: Ըստ Քննչական կոմիտեի՝ մարտական դիրքի պահպանության տեղամասում հրազենից վիրավորվելուց հետո՝ հունվարի 1-ի առավոտյան, նրան տեղափոխել են Մեղրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Ինքնասպանություն հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Պաշտպանության նախարարությունը դեպքի մասին լռել էր, իսկ երբ հայտնի դարձավ, տարբեր մեկնաբանություններ հնչեցին դեպքը միտումնավոր թաքցնելու մասին:

Լուրը հանրությունից թաքցնելը վրդովեցրել է նաև Էդգար Գրիգորյանի ընտանիքին: Մայրն ասաց՝ 40 օր լրատվամիջոցներում տեղեկություն է փնտրել՝ հույս ունենալով այդպիսով նաև մանրամասներ իմանալ։

«Մենք իմացել ենք ժամը 12-ին՝ մահից չորս ժամ հետո, 8։10 իմ երեխան մահացել է։ Մահից չորս ժամ հետո նոր ես եմ իմացել՝ լրիվ կողմնակի մարդուց», - նշեց մայրը։

Դեպքին այսօր անդրադարձել է նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հայտարարելով․

«Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո՛չ ծածկել, ո՛չ կոծկել և դա չի արել տարիներ շարունակ։ Հիմա փոքրիկ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու համար, թե այդ ինչի հետ է կապված եղել, որովհետև հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»:

Աղբյուրը՝ «Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը

Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը

Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը

Փետրվարի 23, 2019 15:33 Ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանան ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները:
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Փետրվարի 23, 2019 14:28 Փետրվարի 27-28-ը սպասվում են տեղումներ:
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Փետրվարի 23, 2019 13:45 Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:
ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ

ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ

Փետրվարի 23, 2019 13:35 Ավագ կադրային դիվանագետ է։
Բանկերի կողմից գնվել է 84,832,784 ԱՄՆ դոլար

Բանկերի կողմից գնվել է 84,832,784 ԱՄՆ դոլար

Փետրվարի 23, 2019 13:00 486.95 դրամ միջին փոխարժեքով։
«Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը». Փաշինյան

«Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը». Փաշինյան

Փետրվարի 23, 2019 12:16 «Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է»։
Կոտայքում «Mercedes»-ը բախվել է հաստաբուն ծառերին. 4 վիրավորրից 2-ի վիճակը ծանր է

Կոտայքում «Mercedes»-ը բախվել է հաստաբուն ծառերին. 4 վիրավորրից 2-ի վիճակը ծանր է

Փետրվարի 23, 2019 10:51 Երեւան-Սեւան ավտոճանապարհի 34 կմ հատվածում։
Կանանց դերը պատմության մեջ

Կանանց դերը պատմության մեջ

Փետրվարի 23, 2019 10:40 Պատմությունից պետք է դասեր քաղել։
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Փետրվարի 23, 2019 10:10 Ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Ռուսական մամուլը Ռոբերտ Քոչարյանին համարում է քաղբանտարկյալ (տեսանյութ)

Ռուսական մամուլը Ռոբերտ Քոչարյանին համարում է քաղբանտարկյալ (տեսանյութ)

Փետրվարի 23, 2019 09:19 РЕН ТВ-ին անդրադարձել է Մարտի 1-ի դեպքերին, Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Փետրվարի 23, 2019 07:55 Հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Փետրվարի 23–ը՝ Հայրենիքի պաշտպանի օր

Փետրվարի 23–ը՝ Հայրենիքի պաշտպանի օր

Փետրվարի 23, 2019 07:25 Այցելում են «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնում։
Ուսուցիչները գործադուլ կանեն

Ուսուցիչները գործադուլ կանեն

Փետրվարի 22, 2019 20:40 Ուսուցիչները վրդովված են։
«Freedom House»-ը դատապարտել է Թուրքիայում ցուցարարների դեմ իրավական հետապնդումները

«Freedom House»-ը դատապարտել է Թուրքիայում ցուցարարների դեմ իրավական հետապնդումները

Փետրվարի 22, 2019 20:19 «Քաղաքացիական հասարակության դեմ ուղղված ցնցող մեղադրանք»։