Աշխարհ

12.02.2019 20:45


Թուրքիայում բնական գազի պաշարներ են հայտնաբերվել

Թուրքիայում բնական գազի պաշարներ են հայտնաբերվել

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ Թրաքիա նահանգում քիչ ծավալով բնական գազի պաշարներ են հայտնաբերվել ։

«Մեր իրականացրած աշխատանքներից հետո հայտնաբերեցինք քիչ ծավալով բնական գազի պաշարներ։ Գալիք օրերին տեղանքը կուսումնասիրենք և մանրամասներ կներկայացնենք»,-ասել է նախարարը։

Թուրքիան հարուստ չէ բնական գազի պաշարներով։ Դրանց պակասը լրացնելու համար Թուրքիան մեծ ծավալով բնական գազ է ներկրում Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից։

Այս խորագրի վերջին նյութերը