Լրահոս

13.02.2019 10:25


Նորաշեն թաղամասի բնակիչն ընկել է շենքի 8-րդ հարկից և մահացել

Նորաշեն թաղամասի բնակիչն ընկել է շենքի 8-րդ հարկից և մահացել

Փետրվարի 12-ին՝ ժամը 17:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 12 շենքի մուտքի ծածկի վրա (2-րդ հարկի մակարդակում) քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շենքի բնակարաններից մեկի բնակիչ Է. Խ.-ն (ծնված 1952 թ.) ցած է ընկել շենքի 8-րդ հարկից և մահացել:

Փրկարարները Է. Խ.-ի դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը