Կարծիք

13.02.2019 20:41


Քծնանքը ոչ միայն չի վերացել, այլև շարունակում է սավառնել ԱԺ դահլիճում (տեսանյութ)

Քծնանքը ոչ միայն չի վերացել, այլև շարունակում է սավառնել ԱԺ դահլիճում (տեսանյութ)

Հեղափոխությունը ենթադրում է ոչ միայն անձերի պաշտոնափոխություն, այլ նաև հեղափոխական փոփոխություններ տնտեսական քաղաքականության մեջ, սոցիալական և բուն քաղաքական մոտեցումներում և գործընթացներում փոփոխություն: Հեղափոխությունը ենթադրում է նաև լուրջ փոփոխություններ հասարակության արժեհամակարգում: Օրինակ՝ քծնանքը իսպառ պետք է վերանար որպես երևույթ Հայաստանի քաղաքական համակարգից: Սակայն երեկ Ազգային ժողովում մեկնարկած կառավարության ծրագրի քննարկումը ցույց տվեց, որ տնտեսական լուրջ փոփոխություններ չարժե սպասել, քանզի մարդիկ պատկերացում չունեն, թե ոնց բարեփոխել տնտեսությունը, իսկ քծնանքը ոչ միայն չի վերացել, այլև շարունակում է սավառնել Ազգային ժողովի դահլիճում:

Իմիջիայլոց, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում Գևորգ Կոստանյանին ուղղված հանրապետականների քծնական ելույթների դեմ:

Բայց ինչպես երևում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին քծնանքը գլոբալ առումով չի խանգառում, դեռ մի բան էլ հավանաբար խուտուտ է տալիս:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը