Աշխարհ

Փետրվարի 14, 2019 07:54

Այսօր աշխարհի շատ երկրներ նշում են Ս. Վալենտինի տոնը

Այսօր աշխարհի շատ երկրներ նշում են Ս. Վալենտինի տոնը

Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը կամ Սիրահարների տոնը:

Այս տոնն Արևմտյան Եվրոպայում լայնօրեն սկսել են նշել XIII դարից, ԱՄՆ-ում՝ 1777 թվականից: Տոնի «մեղավորը» քրիստոնյա քահանա Վալենտինն էր:

Հռոմեական կայսրության ղեկավար Կլավդիոս II կայսեր պատերազմող բանակը ռազմական արշավների համար զինվորների խիստ պակաս էր զգում, և կայսրը վստահ էր, որ իր «նապոլեոնական» ծրագրերի գլխավոր թշնամին ամուսնություններն են, քանի որ ամուսնացած զինվորի համար կայսրության փառքը պակաս նշանակալից էր դառնում ընտանիքից: Եվ իր զինվորների մեջ ռազմական ոգին պահպանելու համար կայսրը լեգեոներներին ամուսնանալն արգելող հրամանագիր ստորագրեց:

Սակայն այդկերպ սիրահարվող զինվորների թիվը չպակասեց։ Գտնվեց մեկը, ով, առանց կայսեր զայրույթից վախենալու, լեգեոներներին և նրանց սիրեցյալներին սկսեց թաքուն ամուսնացնել: Այդ մարդը հռոմեական Տերնի քաղաքից Վալենտին անունով քահանան էր (Valentine of Terni):

Երբ այս ամենի մասին կայսրն իմացավ, որոշեց նրա «հանցավոր գործունեությունը» դադարեցնել: Վալենտինին մահապատժի դատապարտեցին: Ամեն ինչ ավելի ողբերգական էր դառնում, քանի որ ինքը` Վալենտինն էլ բանտապանի աղջկան էր սիրահարված: Մահապատժից մեկ օր առաջ քահանան աղջկան հրաժեշտի նամակ գրեց, որտեղ պատմեց իր սիրո մասին և այն ստորագրեց «Քո Վալենտին» բառերով: Նամակն ընթերցվեց արդեն մահապատժից հետո:

Վալենտինը կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադասվեց: Իսկ 496 թ. Գելասիուս Հռոմի պապը (Pope Gelasius I) փետրվարի 14-ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր:

Սակայն մինչև 1969 թ. եկեղեցին հավանություն չտվեց և չաջակցեց այս օրը նշելու ավանդույթին:

Վալենտինի մահվան օրը համընկնում էր հռոմեական տոներին, որոնք կատարվում էին Հունոնա սիրո աստվածուհու պատվին: Այդ օրը Հռոմում համարվում էր գարնան սկիզբ:

Վալենտինի օրվա դասական խորհրդանիշ են համարվում կարմիր վարդերը, որոնք, համաձայն հնամյա լեգենդի, առաջացել են սիրո և գեղցկության հունական աստվածուհու շնորհիվ:

Սաուդյան Արաբիան աշխարհում միակ երկիրն է, որտեղ այս տոնը պաշտոնապես արգելված է։

Իտալիայում փետրվարի 14-ն անվանում են «քաղցր» օր: Այս օրերին այնտեղ մարդիկ միմյանց նվիրում են ամենատարբեր կոնֆետներ, թխվածքաբլիթներ եւ սրտաձեւ շոկոլադներ: Քաղցրավենիք նվիրելու սովորությունը կա նաեւ Ամերիկայում: Դեռ ոչ վաղ անցյալում այստեղ սիրահարված աղջիկները եւ տղաները իրար նվիրում էին մարցեպաններ. դա համարվում էր շատ թանկարժեք նվեր, որովհետեւ մարցեպանը պարունակում էր շաքար, որն այն ժամանակ շատ թանկ արժեր:

Ֆրանսիայում Սուրբ Վալենտինի տոնի առիթով միմյանց նվիրում են գեղեցիկ քառատողերով բացիկներ, սպիտակ շոկոլադե մուս, կոնֆետներ, ռոմանտիկ ճանապարհորդության տոմսեր, տարբեր յոգուրտներ, արհեստական ծաղիկներ: Իսկ ահա Ճապոնիայում Սուրբ Վալենտինի օրը նման է մարտի 8-ին, սակայն այս օրը նվերներ տալիս են միայն աղջիկները:

Իսպանիայում այս տոնը նշվում է ոչ թե փետրվարի 14-ին, այլ մայիսի 1-ին, Բրազիլիայում էլ՝ հունիսի 12-ին:

Հայաստանում Սուրբ Վալենտինի տոնը համընկնում է Տեառնընդառաջի տոնին: Մեր երկրում որոշ առումով Վալենտինին մոտ է երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Այն նշելու հաստատուն օր չկա, քանի որ ժամանակային կապի մեջ է Մեծ պասի և Զատկի օրերի տեղափոխությունների հետ։ Այդ օրը երիտասարդներն աղի բլիթ են ուտում քնելուց առաջ՝ երազում իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին տեսնելու հույսով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

Ապրիլ 22, 2019 21:00 Վաշինգտոնը կարող է իր ռազմական բազաները Թուրքիայից տեղափոխել Հունաստան:
Թուրքիայում ընդդիմադիր գործչին բռունցքով խփած անձը իշխող կուսակցությունից է

Թուրքիայում ընդդիմադիր գործչին բռունցքով խփած անձը իշխող կուսակցությունից է

Ապրիլ 22, 2019 20:01 Ներկայացվել է կուսակցության անդամությունից հրաժարականի պահանջ։
Հրապարակվել է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի 3-րդ էպիզոդի թրեյլերը

Հրապարակվել է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի 3-րդ էպիզոդի թրեյլերը

Ապրիլ 22, 2019 18:57 Ամենաերկարը կդառնա սերիալի պատմության մեջ:
ԱՄՆ-ը կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը

ԱՄՆ-ը կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը

Ապրիլ 22, 2019 18:18 8 երկրի նկատմամբ նույնպես պատժամիջոցներ կկիրառվեն:  
Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմադիր առաջնորդի վրա (տեսանյութ)

Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմադիր առաջնորդի վրա (տեսանյութ)

Ապրիլ 22, 2019 17:52 Մասնակցում էր թուրք զինվորների թաղման արարողությանը։
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո

«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո

Ապրիլ 22, 2019 16:10 Կոչ Է արել խորհրդարանին թիկունք կանգնել նոր ղեկավարին։
Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել

Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 23-ը սգո օր են հայտարարել

Ապրիլ 22, 2019 13:40 Կոլոմբոյում պայթյուններից զոհվածների համար։
Զելենսկուն հրավիրել են Ղրիմ

Զելենսկուն հրավիրել են Ղրիմ

Ապրիլ 22, 2019 11:30 Որպեսզի հասկանա և ճանաչի ղրիմցիների ընտրությունը։
Յանուկովիչը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ

Յանուկովիչը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ

Ապրիլ 22, 2019 11:20 Այժմ Զելենսկու առջեւ ոչ դյուրին խնդիրներ են ծառացած:
Շրի Լանկայում պայթյուններից զոհվածների թիվը հասել է 290-ի

Շրի Լանկայում պայթյուններից զոհվածների թիվը հասել է 290-ի

Ապրիլ 22, 2019 11:15 Վիրավորների թիվը շուրջ 500 Է:
Ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ. բախումներ Վրաստանում (տեսանյութ)

Ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ. բախումներ Վրաստանում (տեսանյութ)

Ապրիլ 22, 2019 10:03 Տուժել է առնվազն 55 մարդ, այդ թվում՝ 38 իրավապահ։
Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 215-ի

Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 215-ի

Ապրիլ 21, 2019 21:30 Նրանցից 35-ն օտարերկրացի են:
Պայթյուններ Շրի Լանկայում․ ավելի քան 100 զոհ և շուրջ 400 վիրավոր

Պայթյուններ Շրի Լանկայում․ ավելի քան 100 զոհ և շուրջ 400 վիրավոր

Ապրիլ 21, 2019 12:00 Պայթյունները որոտացել են 3 բարձրակարգ հյուրանոցներում և 3 եկեղեցիներում։
Բախումներ՝ Փարիզում․ կա մոտ 200 ձերբկալված և 2 տուժած (տեսանյութ)

Բախումներ՝ Փարիզում․ կա մոտ 200 ձերբկալված և 2 տուժած (տեսանյութ)

Ապրիլ 21, 2019 11:28 Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Ապրիլ 21, 2019 10:45 Թեկնածուներն են երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին:
Սկանդալ «Ձայնը» նախագծում. Ալսուի դուստրը երգել է մահացած Նաչալովայի երգը (տեսանյութ)

Սկանդալ «Ձայնը» նախագծում. Ալսուի դուստրը երգել է մահացած Նաչալովայի երգը (տեսանյութ)

Ապրիլ 20, 2019 21:24 Բուռն բանավեճերի թեմա է դարձել համացանցում։