Լրահոս

14.02.2019 20:45


Տան դիմաց կայանած «ՎԱԶ-2107» մեքենան փախցրել են

Տան դիմաց կայանած «ՎԱԶ-2107» մեքենան փախցրել են

Փետրվարի 13-ին՝ ժամը 8-ն անց 15-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ իրենց տան դիմաց կայանած իր «ՎԱԶ-2107» մեքենան փախցրել են:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում իրականացրեց անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցագործությունը բացահայտելու համար:
Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Ապարանի բաժնի և ՊՊԳՎ Ապարանի պահպանության բաժանմունքի ծառայողները:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավտոմեքենա փախցնելու կասկածանքով Ջրամբար գյուղից ոստիկանություն բերման ենթարկվեց երևանցի, վերջերս համաներմամբ ազատ արձակված, 1990 թվականին ծնված Արամայիս Մ.-ն՝ «ՎԱԶ-2107» մեքենայով:
Մեքենան փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին:
Պարզվել է նաև, որ Արամայիս Մ.-ն մեքենան փախցրել է 1985 թվականին ծնված Նարեկ Մ.-ի և 2000 թվականին ծնված Արթուր Մ.-ի հետ:
Նարեկ Մ.-ն և Արամայիս Մ.-ն ձերբակալվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը