Քաղաքական

Փետրվարի 14, 2019 17:35

Իմացի՛ր ավելին ...

Իմացի՛ր ավելին ...

«Պոլիտէկոնոմիա» լրատվավերլուծական կայքն սկսում է իր աշխատանքները և կլինի քո մշտական ուղեկիցը:

Մենք կներկայացնենք քաղաքական ու տնտեսական ոլորտներին վերաբերող հետազոտություններ, կտանք փորձագիտական գնահատականներ և հանդես կգանք հասարակական հարաբերությունների բարելավման առաջարկներով: Սա այն բացն է, որը մեր կարծիքով առկա է տեղեկատվական տիրույթում: Հոդվածները կլինեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական նշանակության:

Մեր առաքելությունն է ոչ միայն իրազեկելը, այլ նաև այս կամ այն երևույթը գնահատելը և՛ ակադեմիական, և՛ հանրամատչելի լեզվով: Մենք ցանկանում ենք պատասխաններ գտնել բազմաթիվ «ինչու»-ների և տալ «ինչպես»-ների բանաձևերը:

Կայքում կներկայացնենք նաև «Պոլիտէկոմոնիայի» թիմից դուրս գտնվող մարդկանց տեսակետները «Կարծիք» բաժնում (այստեղ ներկայացված հոդվածները, ի դեպ, կարող են չհամընկնել մեր տեսակետների հետ): Մեզ մոտ տեղ կգտնեն նաև սոցիալական ցանցերում առկա, մեր կարծիքով, ուշագրավ գրառումները:

Մենք շատ բարդ ժամանակաշրջանում ու տարածաշրջանում ենք ապրում: Մեր ժողովուրդն իր կռիվը դեռ մինչև վերջ չի տվել, որպեսզի իր անփոփոխ ու արժանապատիվ տեղը զբաղեցնի աշխարհի առաջադեմ ժողովուրդների շարքում: Հայաստանն ու Արցախն ունեն բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերներ: Դրանք կարիք ունեն մասնագիտական գնահատման (խնդիրների ախտորոշման), վերլուծության ու լուծումների: «Պոլիտէկոնոմիայի» թիմն այս առումով ունի ասելիք ու անելիք:

Մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսապես հզոր, քաղաքականապես կայացած ու իրավականորեն արդիական համակարգերի ստեղծմանն աջակցելուն:

Մեր կարգախոսն է՝ «Իմացի՛ր ավելին …»: Եվ իրոք, մենք ավելին իմանալու կարիք և իրավունք ունենք, որպեզի լուծենք բոլոր այն խնդիրները, որոնք առկա են այժմ:

Գալիս է քարերը հավաքելու ժամանակը: Դե ուրեմն, բարի երթ բոլորիս:

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի հիմնադիր

Տնտեսագիտության թեկնածու

Այս խորագրի վերջին նյութերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Մայիս 20, 2019 00:07 Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին:
ՀՀԿ․ Հայաստանի Հանրապետությունում կրկին վտանգված է սահմանադրական կարգը

ՀՀԿ․ Հայաստանի Հանրապետությունում կրկին վտանգված է սահմանադրական կարգը

Մայիս 19, 2019 23:45 Խստորեն դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող աննախադեպ ճնշումը ՀՀ դատական համակարգի վրա։
ԲԴԽ․ Անընդունելի է դատարանների բնականոն գործունեության խաթարումը (տեսանյութ)

ԲԴԽ․ Անընդունելի է դատարանների բնականոն գործունեության խաթարումը (տեսանյութ)

Մայիս 19, 2019 23:34 Կոչ դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին՝ դրսևորել ծայրահեղ զսպվածություն:
Փաստաբանների պալատն իր անհանգստությունն է հայտնում

Փաստաբանների պալատն իր անհանգստությունն է հայտնում

Մայիս 19, 2019 23:20 Վարչապետի կոչի իրագործման դեպքում կխախտվեն ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները:
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ՀՀ վարչապետի կոչին

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ՀՀ վարչապետի կոչին

Մայիս 19, 2019 22:58 Պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները:
Առաջին հերթին ՀՀ նախագահը պետք է իր դիրքորոշումը հայտնի․ Աղվան Վարդանյան

Առաջին հերթին ՀՀ նախագահը պետք է իր դիրքորոշումը հայտնի․ Աղվան Վարդանյան

Մայիս 19, 2019 22:31 Բոլոր դեսպանատներն ու ՀԿ-ներն այստեղ ասելիք ունեն։
Փաստաբանների պալատում հրատապ նիստ է գումարվել

Փաստաբանների պալատում հրատապ նիստ է գումարվել

Մայիս 19, 2019 21:50 Քննարկում են վարչապետի հայտարարությունը:
Գագիկ Հարությունյանը հրատապ նիստ է հրավիրել

Գագիկ Հարությունյանը հրատապ նիստ է հրավիրել

Մայիս 19, 2019 21:25 Ըստ երևույթին, Փաշինյանի հայտարարությունն է առիթը:
Դավիթ Շահնազարյանը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին

Դավիթ Շահնազարյանը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին

Մայիս 19, 2019 21:20 Անհապաղ համարժեք միջոցներ ձեռնարկել՝ կանխելու սահմանադրական կարգի տապալումը։
Դա սահմանադրական կարգի տապալում է․ «Իրավական ուղի» ՀԿ

Դա սահմանադրական կարգի տապալում է․ «Իրավական ուղի» ՀԿ

Մայիս 19, 2019 21:01 Քրեաիրավական գնահատմամբ։
Փողոցային խուժանն արդեն իշխանությունների կարգախոսները դարձրել է իր վարքի կանոն. ՀՅԴ Բյուրո

Փողոցային խուժանն արդեն իշխանությունների կարգախոսները դարձրել է իր վարքի կանոն. ՀՅԴ Բյուրո

Մայիս 19, 2019 08:14 Ազգային ու մարդկային նկարագիր չունեցող հանրային տականքը գլուխ է բարձրացրել։ 
Ազատության հրապարակում հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա (տեսանյութ)

Ազատության հրապարակում հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա (տեսանյութ)

Մայիս 18, 2019 20:50 Քաշքշել են և վիրավորական արտահայտություններ հնչեցրել։
Դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա հանրային ճնշման փորձ է ձեռնարկվում (լուսանկար)

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա հանրային ճնշման փորձ է ձեռնարկվում (լուսանկար)

Մայիս 18, 2019 20:20 Համացանցում ակտիվորեն տարածում են դատավորի բնակության հասցեն։
Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ (տեսանյութ)

Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ (տեսանյութ)

Մայիս 18, 2019 20:05 Դատարանը մերժեց նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը։
Քոչարյանի որդիների արձագանքը դատարանի որոշմանը (տեսանյութ)

Քոչարյանի որդիների արձագանքը դատարանի որոշմանը (տեսանյութ)

Մայիս 18, 2019 17:15 Այսքան ժամանակ ապօրինի էր կալանավորված։
Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից (տեսանյութ)

Մայիս 18, 2019 16:52 Դատարանը փոխել է նրա խափանման միջոց կալանավորումը։
Դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը (տեսանյութ)

Դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը (տեսանյութ)

Մայիս 18, 2019 16:30 Բավարարվեց Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։