Քաղաքական

Փետրվարի 15, 2019 10:11

Փաշինյանի ճակատին գրված է սը-տա-խոս. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

Փաշինյանի ճակատին գրված է սը-տա-խոս. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ կառավարության ծրագրին հավատալու ոչ մի հիմք չկա, պատճառը նախորդում տրված խոստումների չկատարելն է։

«Այսօրվա հեղափոխականների կառավարությունը ստախոսների կառավարություն է։ Նրանք ամենակարևոր հարցերում ստախոս են, ինչ էլ որ գրեն կառավարության ծրագրում, միևնույն է ստելու են։ Նախորդում խոստումներ էին տվել, որ Ընտրական օրենսգիրքը վատն է, պետք է փոփոխվի, դա չկատարվեց քմահաճույքով։ Հիմա ինչը պիտի ինձ ստիպի, որ ստախոսի այսօրվա արած հայտարարություններին հավատամ, երբ իր ճակատին գրված է սը-տա-խոս»։

Հայրիկյանը զղջում է, որ Հայաստանում գարնանը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ինքն առաջինն էր, որ կոչ արեց քաղաքացիներին միանալ շարժմանը։ Այն ժամանակ, ըստ Հայրիկյանի՝ այլ ակնկալիքներ ուներ։

«Ես ներողություն եմ խնդրում իմ հայրենակիցներից, ովքեր, որ հավատալով իմ խոսքին, միացան այս շարժմանը, բայց մեր կոչը այն ժամանակ ստախոսի մասին չէր, այն ժամանակ մենք տեսնում էինք իշխանությունը քաղաքացիներին փոխանցելու պատրաստ ուղի։ Առաջինը մենք ենք կոչ արել միանալ, հիմա էլ բոլորին նախազգուշացնում եմ՝ գործ ունեք մեր պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ»։

Ղարաբաղյան հակամարտության խնդրի վերաբերյալ կառավարության որդեգրած քաղաքականությունը անընդունելի է համարում։ Սկզբունքային ռազմավարական դիրքորոշում չի արտահայտվել։ Կառավարության ղեկավարի այն հայտարարությունը, թե Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, նույնպես չի կատարվել։ Նոր կառավարությունը շարունակում է վարել Սերժ Սարգսյանի որդեգրած արտաքին քաղաքականությունը։

«Այս հարցում նույնպես այս ստախոսները հետևողական չեն, սրանց համար սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվությունը բացակայում է»։

Պարույր Հայրիկյանը անձամբ է Նիկոլ Փաշինյանին ներկայացրել Սահմանադրության նախագիծը, որն ըստ նրա՝ կնպաստեր հեղափոխական փոփոխություններին, բայց այն վարչապետի կողմից հավանության չի արժանացել։ Պատճառաբանությունը հետևյալն է եղել.

«Հավատարիմ եմ Սերժ Սարգսյանի որդեգրած ուղեգծին, պիտի լինի նրա Սահմանադրությունը։ Իրեն ձեռնտու է Սերժ Սարգսյանի հագով կարածը, սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են»։

Ինչ վերաբերում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծվածին, Հայրիկյանը շեշտեց, որ այսօր ակնհայտ տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում։

«Մարդու իրավունքների նկատմամբ կա քամահրական վերաբերմունք։ Մարդու նախնական կալանքի հարցը արդարացված է միայն այն դեպքում, երբ ինքը սպառում է նախաքննությանը և չի ուզում գրավ տալ։ Ռոբերտ Քոչարյանին ես չեմ սիրում, ինքը իմ աչքի լույսը չի, ես իրեն համարում եմ մեր պատմության բացասական կերպարներից մեկը, բայց այսօր իմ նախասիրություններին հետևելով ես չեմ կարող ասել՝ ախ, ինչ լավ է բռնեցին, ես հո անուղեղ չեմ։ Այսօր արդարադատությունը իրականացնելիս տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում։ Ռոբերտ Քոչարյանը պարտադիր չէ, որ լիներ կալանավայրում։ Գործի քննությամբ չեն զբաղվում, այլ զբաղված են հանրային կրքերը բավարարելու հիվանդագին մոլուցքով»։

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը

«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Հուլիս 15, 2019 21:25 Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն անակնկալ չէր:
«Ցանկացած պաշտոնյա պետք է զգույշ լինի իր խոսքում». ՄԻՊ

«Ցանկացած պաշտոնյա պետք է զգույշ լինի իր խոսքում». ՄԻՊ

Հուլիս 15, 2019 15:40 Կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի միջազգային վարքի վրա։
«Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանցը՝ «Ոսկե ծիրանի» ու կինոգործիչների միությունից հեռանալու մասին

«Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանցը՝ «Ոսկե ծիրանի» ու կինոգործիչների միությունից հեռանալու մասին

Հուլիս 15, 2019 13:19 «Քանի տարի է փորձ էր արվում՝ նման ֆիլմեր բերվեին կինոփառատոնի շրջանակներում»:
Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում

Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում

Հուլիս 13, 2019 16:15 Ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր գործողությունները։
Ամուլսարի տարածքում քննչական գործողություններին խոչընդոտելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվել

Ամուլսարի տարածքում քննչական գործողություններին խոչընդոտելու համար քաղաքացիներ են բերման ենթարկվել

Հուլիս 13, 2019 14:30 Խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը։
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

Հուլիս 13, 2019 13:50 Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել

Հուլիս 12, 2019 21:10 Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։
56 միլիոն դրամ՝ Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևատրումների համար

56 միլիոն դրամ՝ Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևատրումների համար

Հուլիս 12, 2019 21:05 Փոխքաղաքապետերը պարգևատրվել են 965 000 դրամով, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ 840 հազար դրամով։
Յուրաքանչյուր ստացած նամակի չպետք է ծանոթանանք, առավել ևս՝ Վահե Գրիգորյանի. Ալեքսանդր Ազարյան

Յուրաքանչյուր ստացած նամակի չպետք է ծանոթանանք, առավել ևս՝ Վահե Գրիգորյանի. Ալեքսանդր Ազարյան

Հուլիս 12, 2019 12:30 «Նամակին չեմ ծանոթացել՝ հաշվի առնելով Վահե Գրիգորյանի բացառապես սուբյեկտիվ լինելու հանգամանքը»։