Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Մայիս 25, 2019 11:40 Արգելափակել դատարանների գործունեությունը՝ Սահմանադրության խախտում։
Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Մայիս 25, 2019 09:15 Ավերիչ գործողությունների հեղինակներին պատժելու փուլ ենք ունենալու։

Քաղաքական

Փետրվարի 15, 2019 15:00

«Կառավարության ծրագիրը չի անդրադառնում դատավորների ներքին կախվածության խնդրին»․ Հայկուհի Հարությունյան (տեսանյութ)

«Կառավարության ծրագիրը չի անդրադառնում դատավորների ներքին կախվածության խնդրին»․ Հայկուհի Հարությունյան (տեսանյութ)

Կառավարության ամբողջ ծրագիրը, որպես հետհեղափոխական Կառավարության ծրագիր, շատ ավելի թույլ է արտահայտում հեղափոխությունից ակնկալիքները, և, կարծում ենք, որ հեղափոխական ժողովրդի ակնկալիքները թույլ են արտահայտված Կառավարության ծրագրի բոլոր բաժիններում՝ այդ թվում և՛ դատական համակարգի, և՛ մարդու իրավունքների բաժնում։ Այս մասին այսօր «Ինչպե՞ս ապահովել դատարանների անկախությունը և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը։

«Եթե համեմատում ենք այս ծրագիրը նախորդ Կսռավարության ծրագրի հետ, ապա տեսնում ենք, որ այն ունի նույնատիպ մոտեցումներ թե՛ խնդիրների առաջադրման, թե՛ խնդիրների լուծման մեխանիզմների առումով։ Կարծում ենք, որ այն իրողությունները, որոնք մենք ունենք 2018 թվականի ապրիլից հետո, ճիշտ ձևով տեղ չեն գտել Կառավարության այս ծրագրում, և այն ոչ թե դեպի ժողովրդավարական զարգացման միտում ունեցող Կառավարության ծրագիր է, այլ նախկին վիճակը հաստատելուն կամ ամրագրելուն միտված մի փաստաթուղթ»,- ծրագրի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնեց Հարությունյանը՝ նշելով, որ նախքան դրա ընդունումը իրենք ներկայացրել են առաջարկություններ, որոնք, սակայն, որևէ արձագանքի չեն արժանացել։ Անդրադառնալով դատաիրավական համակարգի վերաբերյալ բաժնին՝ Հարությունյանը նշեց, որ դատաիրավական համակարգի վերաբերյալ գործադիրը արձանագրել է ընդամենը երկու խնդիր, թեև դրանք շատ են։

«Ասվում է՝ գործադիր իշխանության կողմից հրահանգավորված որոշումների կայացումը պետք բացառվի։ Տարիներ շարունակ, սակայն, այս խնդիրների մասին արձանագրվել է, բայց լուծումների ուղղությամբ կա անհամաչափություն․ մի կողմից արձանագրում է խնդիրը, մյուս կողմից՝ ինստիտուցիոնալ մակարդակով դրանց լուծումներ չի առաջադրվում։ Օրինակ՝ ծրագիրը չի անդրադառնում դատավորների ներքին կախվածության խնդրին, ծրագրում չի ասվում նաև, թե ի՞նչ պետք է անել այն դատավարների հետ, որոնք որոշումներ են կայացրել գործադիրից ունենալով որոշակի հրահանգավորումներ։ Օրինակ՝ ապրիլի իրադարձությունների ժամանակ արձանագրեցինք, որ հավաքների լիդերների նկատմամբ դատարանների կողմից որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը, որը, սակայն, փոխվեց մի քանի ժամ անց՝ քաղաքական միջավայրի փոփոխությամբ պայմանավորված»,- ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահը՝ շեշտելով, որ դատարանների ծանրաբեռնվածության թեթևացումն այն առաջնահերթությունը չէր, որը պետք է ամրագրված լիներ նման կարևոր փաստաթղթում։ Հայկուհի Հարությունյանը նաև հիշեցրեց, որ թեև 2017 թվականի դեկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը կարծիք էր հայտնել ՀՀ դատական օրենսգրքի վերաբերյալ, բարձրաձայնել էր առկա խնդիրների մասին, որոնք, սակայն, օրենսդրական առումով լուծումներ չստացան։

Աղբյուրը՝ factor.am

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

Մայիս 24, 2019 19:55 «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով:
Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Մայիս 24, 2019 19:30 Փաշինյանը վախենում է ցանկացած հարթակից:
«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

Մայիս 24, 2019 15:35 ԱԺ լսումները կրում են զուտ ձևական բնույթ։
Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Մայիս 24, 2019 14:35 Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։
Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Մայիս 24, 2019 13:45 Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը։
«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

Մայիս 24, 2019 13:10 «Պրն Իոաննիսյանը թող հանգիստ նստի տեղը»։
Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Մայիս 24, 2019 12:50 Այդ մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հասարկայնության հետ կապերի վարչությունից:
Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Մայիս 24, 2019 12:10 Այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը։
ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

Մայիս 24, 2019 11:45 Տեղեկություններ են տարածվել, որ Սովետաշենում է:
Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Մայիս 24, 2019 10:25 Պահանջում է անվավեր ճանաչել Ղարիբյանի հրամանը։
Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը

Մայիս 23, 2019 22:50 Վերահաստատել են Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ կապված գանահատականները:
«Մեռնեմ օրենքին». Ռուբեն Սահակյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին

«Մեռնեմ օրենքին». Ռուբեն Սահակյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին

Մայիս 23, 2019 20:05 Դատավորը գործել է օրենքի շրջանակներում:
ՀՅԴ-ն գիտաժողով է նախաձեռնում

ՀՅԴ-ն գիտաժողով է նախաձեռնում

Մայիս 23, 2019 19:55 «Միացյալ Հայաստանի անկախության` 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմություն և արդիականություն»:
ՀՅ Դաշնակցության հրավիրած հանրահավաքն Ազատության հրապարակում (տեսանյութ, ֆոտոշարք)

ՀՅ Դաշնակցության հրավիրած հանրահավաքն Ազատության հրապարակում (տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 23, 2019 18:35 Կարգախոսն է՝ Զարգանալու ենք, չզիջելով՝ լրջացե՛ք։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց (տեսանյութ)

Մայիս 23, 2019 15:40 Այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։