Լրահոս

15.02.2019 16:45


Արագածոտնի մարզի Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհը փակ է

Արագածոտնի մարզի Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզում, Արագածոտնի մարզի Արագած, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում առկա են տեղումներձյան տեսքով:

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը