Լրահոս

15.02.2019 20:29


Վանաձորում բախվել են Mercedes-ն ու բեռնատար Ford-ը. կան վիրավորներ

Վանաձորում բախվել են Mercedes-ն ու բեռնատար Ford-ը. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել Mercedes մակնիշի 35 XL 528 համարանիշի եւ Ford մակնիշի 450 AF 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով բեռնատար Ford-ը գլխիվայր շրջվել է:

Վթարի հետեւանքով Ford-ի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը