Քաղաքական

Փետրվարի 18, 2019 08:23

Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները (տեսանյութ)

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 17-ին կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-սլովակական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ համագործակցությունը:

Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միության գործընկերությանը՝ Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող կարևոր հենք:

Կողմերն անդրադարձել են միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերին: Այս համատեքստում քննարկում է ծավալվել ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների իրագործման շուրջ:

Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը

Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Մայիս 25, 2019 12:55 ՊԲ հարավային հատվածի դիրքերից մեկի ուղղությամբ։
МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

МГИМО-ի հրավերով Դավիթ Շահնազարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

Մայիս 24, 2019 19:55 «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով:
Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Փաշինյանը ՀՅԴ-ին պատասխան հանրահավաք կանցկացնի․ քաղաքագետ

Մայիս 24, 2019 19:30 Փաշինյանը վախենում է ցանկացած հարթակից:
«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

Մայիս 24, 2019 15:35 ԱԺ լսումները կրում են զուտ ձևական բնույթ։
Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Մայիս 24, 2019 14:35 Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։
Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Ինչու է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան

Մայիս 24, 2019 13:45 Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը։
«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

«Մի քաղաքացի պնդում է, թե ԱԱԾ-ն դարձել է Սաշիկ»․ Վանեցյան (տեսանյութ)

Մայիս 24, 2019 13:10 «Պրն Իոաննիսյանը թող հանգիստ նստի տեղը»։
Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Մայիս 24, 2019 12:50 Այդ մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հասարկայնության հետ կապերի վարչությունից:
Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Մայիս 24, 2019 12:10 Այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը։
ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածելու Աշոտ Փաշինյանի վերաբերյալ

Մայիս 24, 2019 11:45 Տեղեկություններ են տարածվել, որ Սովետաշենում է:
Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Մայիս 24, 2019 10:25 Պահանջում է անվավեր ճանաչել Ղարիբյանի հրամանը։
Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը

Մայիս 23, 2019 22:50 Վերահաստատել են Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ կապված գանահատականները:
«Մեռնեմ օրենքին». Ռուբեն Սահակյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին

«Մեռնեմ օրենքին». Ռուբեն Սահակյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին

Մայիս 23, 2019 20:05 Դատավորը գործել է օրենքի շրջանակներում:
ՀՅԴ-ն գիտաժողով է նախաձեռնում

ՀՅԴ-ն գիտաժողով է նախաձեռնում

Մայիս 23, 2019 19:55 «Միացյալ Հայաստանի անկախության` 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմություն և արդիականություն»:
ՀՅ Դաշնակցության հրավիրած հանրահավաքն Ազատության հրապարակում (տեսանյութ, ֆոտոշարք)

ՀՅ Դաշնակցության հրավիրած հանրահավաքն Ազատության հրապարակում (տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 23, 2019 18:35 Կարգախոսն է՝ Զարգանալու ենք, չզիջելով՝ լրջացե՛ք։