Աշխարհ

18.02.2019 10:35


Վենեսուելայից արտաքսված Եվրախորհրդարանի պատգամավորները մեկնել են Մադրիդ

Վենեսուելայից արտաքսված Եվրախորհրդարանի պատգամավորները մեկնել են Մադրիդ

Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը, որին թույլ չի տրվել մտնել Վենեսուելա, փետրվարի 17-ի երեկոյան Iberia ընկերության հետադարձ ավիաչվերթով մեկնել Է Մադրիդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Nacional պորտալը:

Ընդամենը պատվիրակության կազմում կար հինգ մարդ: Նրանք պլանավորում Էին հանդիպել Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոյի հետ, որն իրեն նախագահ Է հռչակել:

Ինչպես պարզաբանել Է եվրապատգամավոր Խոսե Ինգնասիո Սալաֆրանկան, չնայած Վենեսուելայի խորհրդարանի առկա հրավերին, երկիր ժամանելուց հետո պատվիրակության անդամներից վերցրել են անձնագրերը եւ նրանց տեղափոխել միգրացիոն ծառայության բաժին:

«Մեր նկատմամբ հետաքննություն սարքեցին եւ որոշ սպասումից հետո մեզ ասացին, որ ԱԳ նախարարությունը մերժել Է մեր մուտքը երկիր»,- նշել Է Սալաֆրանկան:

Փետրվարի 4-ին 19 եվրոպական երկրներ համատեղ հռչակագիր են ընդունել, որում հավաստել Է, որ Խուան Գուայդոյին ճանաչում են Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Նրանց այնուհետեւ միացել են Մակեդոնիան եւ Ռումինիան: Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն հռչակել Էր պետության նախագահ: ԱՄՆ-ը եւ մի շարք այլ երկրներ հայտարարել են Գուայդոյին ճանաչելու մասին եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, որի ընտրվելը նրանք օրինական չեն համարում, պահանջել են ուժային գործողություններ թույլ չտալ ընդդիմության դեմ:

Մադուրոն իրեն հայտարարել Է սահմանադրական նախագահ, իսկ ընդդիմադիր խորհրդարանի ղեկավարին նա որակել Է ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ պաշտպանել են Մադուրոյին՝ որպես Վենեսուելայի օրինական նախագահի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը