Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Մարտ 23, 2019 20:09 Այդ մտածողությունն ամեն օր մենք ենք խորացնում։
Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Մարտ 23, 2019 08:54 Այս ընտանիքի ապաշնորհ կառավարման արդյունքում երկիրը հասավ կրիտիկական վիճակի։

Հարցազրույց

Փետրվարի 18, 2019 15:21

«Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը»․ Սեդրակ Քոչարյան

«Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը»․ Սեդրակ Քոչարյան

Վերջին օրերին լուրեր էին տարածվել, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Նույնիսկ խոսում էին, թե նրան կալանավորել են։

Պարզաբանումներ ստանալու նպատակով 2rd.am-ը դիմել է Սեդրակ Քոչարյանին։

-Պարո՛ն Քոչարյան, կխնդրեինք հերքել կամ հաստատել Ձեզ մեղադրանք առաջադրելու եւ հարակից գործընթացների մասին լուրերը։ Ի դեպ, ինչու՞ մինչեւ այժմ հրապարակային խոսքով հանդես չեք եկել։

-Սկսեմ վերջին հարցից։ Տարիներ շարունակ հեռու եմ մնացել հրապարակային գործունեությունից, հասկանալի պատճառներով։ Հրապարակային ակտիվությունս թե՛ հորս պաշտոնավարման շրջանում, թե՛ դրանից հետո կարող էր տարբեր կերպ մեկնաբանվել, ինչի տեղիք ամենևին էլ կարիք չկար տալու։ Դա նաեւ խառնվածքի ու ոճի խնդիր է։ Բայց հիմա պետք է վերանայեմ մոտեցումս, որպեսզի հանրությանը մոլորեցնելու փորձերը կանխվեն, ու նաեւ մարդիկ հակառակ կողմին էլ լսեն և եզրակացություններ անեն։

Մեր ընտանիքի դեմ արդեն 10 ամիս ընթացող վայրագ ու բարոյականությունից բացարձակապես զուրկ իշխանական հարձակման պայմաններում հրապարակայնության միջոցին դիմելն անխուսափելի է, հատկապես մեր դեմ ստի ու կեղծիքի գերբարձր դոզայի պայմաններում։

Ինչ վերաբերում է ինձ հետ կապված խոսակցություններին, դրանք մասամբ են ճիշտ։ Երեկ տարբեր տեղերից բազմաթիվ անհանգիստ զանգեր եմ ստացել։ Հարցնում էին, թե ճի՞շտ է արդյոք, որ ինձ կալանավորել են: Կալանքի մասով տեղեկությունը իրականությանը, ինչպես տեսնում եք, չի համապատասխանում։ Իսկ մեղադրանք, այո՛, առաջադրել են։ ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել: Այսինքն, մեծ հաշվով, կարող էին եւ կալանավորել, այդ իսկ պատճառով էլ նման լուրեր էին տարածվել:

Չեմ թաքցում. տեղի ունեցողն ինձ առանձնապես չի զարմացնում: Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված մեր ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից։ Իսկ հատուկ ուժգնությամբ՝ այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին։

Պատգամավոր եղած տարիներին նա որևէ առիթ բաց չթողեց եւ հետևողականորեն փորձեց զրպարտել և սևացնել մեր ընտանիքի բարի համբավը, արժանապատվությունը, նույնիսկ այն պարագայում, երբ հայրս արդեն երկար ժամանակ պետական որևէ պաշտոն չէր զբաղեցնում։
Ըստ օդում կախված լուրերի՝ այդ ընթացքում քաղաքական գործունեության համար նա ակտիվ ֆինանսական աջակցություն էր ստանում ճիշտ այնպես, ինչպես լրագրողական գործունեության տարիներին, սակայն արդեն ոչ միայն «ծրարներով», այլեւ «տուփերով»՝ տարբեր անհատներից եւ կազմակերպություններից։

Մեր ընտանիքի մասին կեղծ և ստահոդ լուրերի հիմնական տեխնոլոգիան, որն ուղղորդվում է Նիկոլի և իր արբանյակների կողմից, շատ պարզունակ է։ Տասնյակ եւ հարյուրավոր կեղծ և սուտ տեղեկատվությանը կցվում է մի քանի՝ որեւէ իրավախախտում չպարունակող փաստ եւ ընդհանուր ստի սոուսի տակ մատուցվում հասարակությանը։ Մատուցված ինֆորմացիայի զգալի մասը կեղծ, սուտ կամ էականորեն չափազանցված է եղել։ Ինչպես եւ հիմա։
Ապրիլյան իրադարձությունների արդյունքում վարչապետ կարգված Նիկոլը շարունակում է նույն մոտեցմամբ առաջ շարժվել։
Ցավոք, երկրի ղեկավար է դարձել մի մարդ, որը ցանկացած միջոց պատրաստ է օգտագործել իր կասկածելի նպատակներին հասնելու համար։
Մարդկանց դժգոհությունը նախկին իշխանություններից, ըստ էության, ամբողջությամբ կապիտալիզացվեց մեկ մարդու անձնական վրեժխնդրության բավարարման համար։

Համոզված եմ, որ ժողովուրդը չի ներելու խաբեբայությունը և ժողովրդական շարժումը նեղ անձնական նպատակներին ծառայեցնելը։
Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը, իսկ նպատակը՝ ցանկացած գնով իր իշխանության պահպանումը։ Բայց մարդիկ արդեն սկսել են կոնկրետ պատասխաններ ու գործեր ակնկալել։
Որեւէ կասկած չունեմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

Աղբյուրը՝ 2rd.am

Այս խորագրի վերջին նյութերը

Շիրխանյանի նամակի բովանդակությունը, եթե չասենք 100 տոկոսով, ապա 99 տոկոսով սուտ է. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Շիրխանյանի նամակի բովանդակությունը, եթե չասենք 100 տոկոսով, ապա 99 տոկոսով սուտ է. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Մարտ 22, 2019 18:24 Այսօրվա թրենդի մեջ փորձում է հաճոյանալ նոր իշխանություններին։
Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը պետք է կարճվի․ Արամ Օրբելյան (հարցազրույց)

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը պետք է կարճվի․ Արամ Օրբելյան (հարցազրույց)

Մարտ 21, 2019 07:45 Տվյալ մեղադրանքի շրջանակում գործը շարունակելն ապօրինություն է։
Իրինա Քոչարյան. «Հիմարությունն ավելի վտանգավոր թշնամի է  բարությանը, քան չարությունը»

Իրինա Քոչարյան. «Հիմարությունն ավելի վտանգավոր թշնամի է բարությանը, քան չարությունը»

Մարտ 20, 2019 12:30 Ժողովուրդը սկսում  է նայել այլ աչքերով, սկսում է արթնանալ։
Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Մարտ 19, 2019 14:11 Հնարավոր չէ պաշտպանվել մի բանից, որը գրված է աբստրակտ արտահայտություններով:
Հայրն առաջարկել է մեկնել Բրյուսել, մայրը պնդել է, որ ծնունդը նշի (տեսանյութ)

Հայրն առաջարկել է մեկնել Բրյուսել, մայրը պնդել է, որ ծնունդը նշի (տեսանյութ)

Մարտ 19, 2019 09:11 Ֆեյսբուքյան ասուլիս Մարիամ Փաշինյանի հետ։
Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ (ֆոտոշարք)

Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ (ֆոտոշարք)

Մարտ 16, 2019 19:36 Ծանր րոպեներին աջակցել ու շարունակում են աջակցել մեզ։
Այս պայմաններում ԼՂ հակամարտությունը չի կարգավորվելու․ վերլուծաբան

Այս պայմաններում ԼՂ հակամարտությունը չի կարգավորվելու․ վերլուծաբան

Մարտ 15, 2019 13:52 «Անհրաժեշտ էր ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների ոչ այնքան հստակեցում, որքան վերանայում»:
«Դա նշանակում է բանակցել կապիտուլյացիայի համար». Մոդեստ Կոլերով

«Դա նշանակում է բանակցել կապիտուլյացիայի համար». Մոդեստ Կոլերով

Մարտ 14, 2019 12:37 Այս սկզբունքների հիման վրա բանակցությունները պետք է դադարեցվեն։
Վիկտոր Սողոմոնյան. «Տեր–Պետրոսյանին 98–ին իշխանությունից դուրս շպրտեցին»

Վիկտոր Սողոմոնյան. «Տեր–Պետրոսյանին 98–ին իշխանությունից դուրս շպրտեցին»

Մարտ 14, 2019 09:50 Պոպուլիստական հայտարարությունների շրջանակից վարչապետը պետք է դուրս գա։
«Իշխանության վերին էշելոններում հայտնվածները ծառայել և ծառայում են այլ ուժերի»․ Իսագուլյան

«Իշխանության վերին էշելոններում հայտնվածները ծառայել և ծառայում են այլ ուժերի»․ Իսագուլյան

Մարտ 12, 2019 15:40 «Կան պաշտոնյաներ, որոնք տարբեր դեսպանների տներում ավելի շատ են լինում»:
«Անորոշության ամպ է կախվել երկրի վրա». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

«Անորոշության ամպ է կախվել երկրի վրա». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Մարտ 12, 2019 08:32 «Իշխանությունն անընդհատ մոնոլոգի մեջ է, չի խոսում հասարակության հետ»։
Աննա Հակոբյան․ Այդ այցերը միակ միջոցն են, որ ես ու ամուսինս շփվենք միմյանց հետ (տեսանյութ)

Աննա Հակոբյան․ Այդ այցերը միակ միջոցն են, որ ես ու ամուսինս շփվենք միմյանց հետ (տեսանյութ)

Մարտ 08, 2019 09:47 Միևնույն է՝ ինքնաթիռում այդ բազկաթոռը դատարկ էր։
Սեյրան Օհանյան․ «Ռոբերտ Քոչարյանը չպետք է կալանավորվեր» (տեսանյութ)

Սեյրան Օհանյան․ «Ռոբերտ Քոչարյանը չպետք է կալանավորվեր» (տեսանյութ)

Մարտ 05, 2019 09:17 «Կհայտնվեն մարդիկ, որոնք կսկսեն քննել 1995-96 թվականները»։