Աշխարհ

18.02.2019 18:41


Վենգերը՝ Ռեմսիի տեղափոխության մասին. Սա լուրջ կորուստ է «Արսենալի» համար

Վենգերը՝ Ռեմսիի տեղափոխության մասին. Սա լուրջ կորուստ է «Արսենալի» համար

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է կիսապաշտպան Աարոն Ռեմսիի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը:

Հիշեցնենք, որ Ռեմսին համալրելու է թուրինյան ակումբի կազմն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

«Ռեմսիի համար սա լավ քայլ է, քանի որ նա հիանալի խաղացող է: Աշխարհում Ռեմսիի նման կիսապաշտպանները քիչ են, քանի որ նա կարողանում է խաղալ առջևի գծում, գոլեր խփել և միևնույն ժամանակ օգնել պաշտպանությունում: Նա կատարյալ կիսապաշտպան է: Հանդիպման ցանկացած պահի նրան կարելի է գտնել խաղադաշտի անհրաժեշտ հատվածում: Նրա տեղափոխությունն «Արսենալի» համար լուրջ կորուստ է և միևնույն ժամանակ հետաքրքիր համալրում է «Յուվենտուսի» համար»,-Վենգերի խոսքը մեջբերել է Football Italia-ն:

Այս խորագրի վերջին նյութերը