Կարծիք

19.02.2019 10:08


Թումանյանի ուղերձը բոլոր ժամանակների պաշտոնյաներին

Թումանյանի ուղերձը բոլոր ժամանակների պաշտոնյաներին

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150
Թումանյանի ուղերձը բոլոր ժամանակների պաշտոնյաներին։

ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ՉԱՐՉԻՆ
․․․․․․․
Սուտ էր... Ու միշտ, քանի որ կա
Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,
Չի լինելու երկրի վըրա
Ո՛չ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...
1917թ․

***

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150
Թումանյանի ուղերձը հայ ժողովրդին
ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ
․․․․․․․․․․

Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ

Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։

***

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

«Անցումային արդարադատությունն» ըստ Թումանյանի
…………
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

Դառնացած ժողովուրդ
1910

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը