Կարծիք

19.02.2019 21:19


Երևի ինչ-որ բան է փոխվել կամ չի փոխվել

Երևի ինչ-որ բան է փոխվել կամ չի փոխվել

2010-ականների սկզբում առաջին 1000 հարկատուների ցանկի վերջին քսանյակում բավական համեստ հարկատուներ էին: Հետո վերջին քսանյակի հարկերի ծավալը սկսեց մեծանալ: Տեսեք՝ 2014թ խոշոր հարկատուների ցանցի վերջի 20 ընկերությունները վճարել են 104-105 մլն դրամ` յուրաքանչյուրը: 2015-ին վերջին քսանյակն ավելի համեստ մուծումներ ուներ` 99-100-կան մլն դրամ: 2016-ին վերջին համարները մուծեցին 100-103-ական մլն դրամ: 2017թ ինչ-որ անհասկանալի թռիչք կատարվեց: Ցանկի վերջի 20 ընկերությունները մուծեցին 114-117-ական մլն դրամ: Իսկ 2018թ․-ին՝ 138-140-ական մլն դրամ։

Փաստորեն, 2017-ին և 2018-ին վերջին 20 խոշորները երկնիշ աճ են արձանագրում: Այդ փաստը վերլուծելով շատ փորձագետներ ասում էին, որ առաջին 1000 հարկատուների ցանկն ապացույցն է այն բանի, որ իշխանությունները փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման համար ոչինչ չեն անում, որ տնտեսական կյանքում իրական ազդեցություն ունեն միայն խոշոր ընկերությունները։ Հիմա չեն ասում:

Երևի ինչ-որ բան է փոխվել: Կամ՝ չի փոխվել։ Ո՞վ իմանա։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը