Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Մարտ 23, 2019 20:09 Այդ մտածողությունն ամեն օր մենք ենք խորացնում։
Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է

Մարտ 23, 2019 08:54 Այս ընտանիքի ապաշնորհ կառավարման արդյունքում երկիրը հասավ կրիտիկական վիճակի։

Մեկնաբանություն

Փետրվարի 20, 2019 12:20

Հայաստանը թևակոխում է քաղաքական վենդետտաների փուլ

Հայաստանը թևակոխում է քաղաքական վենդետտաների փուլ

Նախորդ տարվա ապրիլ–մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացները հանրային միասնության ու բարձր էներգետիկայի դրսևորումներ էին։

Իշխանափոխությունը տեղի ունեցավ սիրո և հանդուրժողականության, ինչպես նաև վենդետտաներ չանելու կարգախոսների ներքո, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Նիկոլ Փաշինյանը հասարակությունը բաժանեց սևերի ու սպիտակների, սիրո փոխարեն ատելության մթնոլորտ ապահովեց, իսկ հանդուրժողականությունը հանձնեց ֆեյսբուքյան զոմբիների հոշոտմանը։

Հանրային ամբողջ սպասումներն ու էներգիան այժմ ծառայեցվում են մեկ մարդու անձնական վրեժխնդրությանը, մտասևեռումներին ու քմահաճույքին։ Իսկ դա վտանգավոր է առաջին հերթին հենց այդ մեկ մարդու համար։

Քաղաքական վենդետտան՝ «թավշյա» փաթեթավորմամբ

Երբ 2008–ի մարտի 1–ին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին, ու նա հռչակվեց գրեթե ամեն ինչի պատասխանատու և մեղավոր, պարզ էր, որ գործ ունենք քաղաքականության, այլ ոչ թե իրավաբանության հետ։

Երբ մարտի 1–ի հետ կապված մեղադրանքն իրավաբանորեն չհիմնավորվեց, ու ՀՔԾ–ի համար «արտահաստիքային կաշառատու» աշխատող Սիլվայի միջոցով Քոչարյանի դեմ առաջադրվեց կաշառք վերցնելու մեղադրանքը, պարզ դարձավ, որ «Մարտի 1»–ի գործը «ջուր» է, և կարիք է առաջացել նոր բան մտածելու։

Իսկ երբ մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի դեմ, արդեն վերջնականապես պարզ դարձավ, որ գործ ունենք ՀՀ 2–րդ նախագահի ու նրա ընտանիքի դեմ իրականացվող քաղաքական վենդետտայի հետ։ Սա արդեն ոչ թե քաղաքականություն է ու իրավաբանություն, այլ հոգեբանություն։ «Թավշյա» կարգախոսներով իրականացվող հաշվեհարդար՝ սեփական անցյալի դեմ կռիվ տալու և սեփական բարդույթները հաղթահարելու ենթագիտակցական վարքագծի տեսքով։

Մահապարտ իշխանությունը

Նիկոլ Փաշինյանն իր ներկայիս վարքագծով դարձել է մահապարտ՝ մահապարտ դարձնելով ու վնաս հասցնելով Հայաստանի Հանրապետությանը։

Կալանավորելով ու հետապնդելով Քոչարյանների ընտանիքին՝ նա ցույց է տալիս, որ ամեն գնով կառչած է մնալու աթոռից։ Նրան այլևս իշխանությունը պետք է լինելու սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Ժողովրդավարության ու ազատ ընտրությունների մասին այս պայմաններում պետք է մոռանալ։ Փաշինյանը, վախենալով բումերանգի էֆեկտից, անձնական շահը վեր է դասելու պետականից։

Քաղաքական վենդետտաների դարաշրջանը ոչ մի լավ տեղ չի տանելու ո՛չ Հայաստանին, ո՛չ ՀՀ քաղաքացիներին, ոչ էլ անձամբ Փաշինյանին։ Սա մի խաղի կանոն է, որը ենթադրում է, որ ամեն մի հաջորդ դատելու և հետապնդելու է իր նախորդին։ Իսկ դա արատավոր շրջանի մեջ է գցելու Հայաստանը։

Միակ լուծումն այն է, որ մենք վերադառնանք սիրո և հանդուրժողականության մթնոլորտին, ինչը բխում է նաև Նիկոլ Փաշինյանի շահերից։ Նրան հիմա գիշերները հաստատ հետապնդում են մղձավանջային երազները, իսկ ցերեկը՝ մարդկային վախը։ Բայց չէ՞ որ վտանգավոր է երկրի ղեկավարի դերում ունենալ մեկին, ով վախերի մեջ է ապրում։ Նման վիճակում մարդը չի կարող ռացիոնալ որոշումներ կայացնել։

Իռացիոնալիզմի հետևանքներն արդեն իսկ երևում են։ Եթե այսպես շարունակվի, ապա արդյունքները լինելու են շատ կանխատեսելի։ Վերջ է պետք դնել, հետևաբար, քաղաքական վենդետտաներին։ Ռոբեսպիերին ու Տրոցկուն հարցրեք, կասեն։ Կամ թեկուզ դիմեք Կերենսկու օգնությանը, ով ինչ–ինչ հանգամանքներից ելնելով՝ սկսեց հետապնդումները, ու վերջում ստիպված էր գլխապատառ փախչել Ռուսաստանից։

Ի դեպ, որոշ պատմաբաններ պնդում են, որ Կերենսկին փախել է կանացի շոր հագած, որպեսզի չճանաչեն, քանզի նրան բոլորն էին ճանաչում։ Չէ՞ որ նախկին լրագրող, բանակում չծառայած, բայց զինվորականի հագուստ կրել սիրող Կերենսկին 1917–ի փետրվարյան հեղափոխության սիրելին էր...

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանի ակնարկած սենյակներից մեկը բացահայտվեց (տեսանյութ)

Փաշինյանի ակնարկած սենյակներից մեկը բացահայտվեց (տեսանյութ)

Մարտ 22, 2019 10:15 Ավինյանը Փաշինյանի համեմատ ադեկվատ է։ Իսկ ցանկացած քիչ թե շատ ադեկվատ մարդ, առավել ևս՝ պաշտոնյա, չի կարող հակասություն չունենալ Նիկոլի հետ։
«Տնտեսական հեղափոխության» բոլշևիկյան էությունը (տեսանյութ)

«Տնտեսական հեղափոխության» բոլշևիկյան էությունը (տեսանյութ)

Մարտ 21, 2019 16:35 Շարիկովների ու Շվոնդերների պակաս «Իմ քայլում» չկա:
Ինչու է ստում և անբարոյական քայլեր անում Վահան Շիրխանյանը

Ինչու է ստում և անբարոյական քայլեր անում Վահան Շիրխանյանը

Մարտ 21, 2019 10:38 Շիրխանյանին օգտագործում և ուղղորդո՞ւմ են, թե՞ ինքն է իրեն առաջարկում որպես օգտագործվող և ուղղորդվող։
Պոեզիա և քաղաքականություն. Փաշինյան VS Թուրքմենբաշի (տեսանյութ)

Պոեզիա և քաղաքականություն. Փաշինյան VS Թուրքմենբաշի (տեսանյութ)

Մարտ 20, 2019 10:35 Թե ով է որպես բանաստեղծ ավելի լավը՝ Նիկո՞լը, թե՞ Թուրքմենբաշին, արդեն ճաշակի ու դաստիարակության խնդիր է։
Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Մարտ 19, 2019 20:20 Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Քո լեզուն քո թշնամին է» ձևակերպումը:
Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները (տեսանյութ)

Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները (տեսանյութ)

Մարտ 18, 2019 18:55 Թե ինչու են հեղափոխականները առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում Լֆիկի նկատմամբ, կարելի է կռահել: Թե ինչու է վերջինս սիրով լցված հեղափոխականների նկատմամբ, դա էլ դժվար չէ կռահել:
Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Մարտ 18, 2019 15:41 Բադալյանն իր գրառմամբ անկեղծացել էր ու Թումանյանի հայտնի ստեղծագործության հերոս Գիքորի պես տան խոսակցությունն արտացոլել ֆեյսբուքյան իր էջում:
Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության առանձնահատկությունները

Մարտ 18, 2019 12:00 «Ո՛չ, ո՛չ»–ի արդյունքում մենք դաշնակից ենք կորցնում, նորը չենք գտնում ու բոլորի համար դառնում անվստահելի։
Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մի քանի դիտարկում «Օպերա» օպերացիայի կապակցությամբ

Մարտ 15, 2019 15:52 Ամեն մի հեղափոխական թիմ իր մեծ ու փոքր վիշինսկիներն ու ենիչերիներն ունի:
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա

Մարտ 15, 2019 12:04 Սրանք «աբիժնիկների», բոմժերի ու նախկին հաճախորդների իշխանություն են ձևավորել, քանզի իրենք են այդպիսին։
ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)

Մարտ 14, 2019 19:00 «Թավշյա հեղափոխությունը» յուրօրինակ ցեղասպանություն իրականացրեց: Քաղաքացիական ակԾիվիստը՝ որպես տեսակ,՝ վերացավ:
«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

«Տնտեսական հեղափոխության» դահճային դեմքը

Մարտ 14, 2019 10:55 Միայն հեղափոխական Լֆիկով գարուն չի գա։ ... Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս նեոբոլշևիկյան էքսպերիմենտին։
Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Փաշինյանին վերադարձրեցին Կազան

Մարտ 13, 2019 16:50 Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական կուսության» շրջանն ավարտվեց։ Մտնում ենք բանակցային տուրբուլենտության շրջան։
Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Փաշինյանը Սարգսյանին՝ դու ճիշտ էիր, ես սխալվեցի (տեսանյութ)

Մարտ 13, 2019 16:25 Հիմա Փաշինյանը կազանյան գործընթացի շրջանակներում է բանակցելու: Իսկ դա նշանակում է, որ նա հետ է կանգնում իր նախկին հայտարարություններից:
Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Հարկային տեռորը և Ամուլսարի ոդիսականը

Մարտ 12, 2019 11:50 Ամուլսարի հանքի ոդիսականը բազմաթիվ հարցեր է առաջացնում, իսկ կառավարության անգործությունը՝ կասկածներ։
Նիկոլը սխալվեց ...

Նիկոլը սխալվեց ...

Մարտ 11, 2019 13:35 Նախորդ տարի իշխանափոխությունը տեղի ունեցավ խոստման ու դրա չկատարման պատճառով։ Հիմա խոստումից խուսափում է Փաշինյանը, ընդ որում՝ շատ ավելի ռազմավարական նշանակության հարցում։
«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

«Շան որդի է, բայց մեր շան որդին է»

Մարտ 11, 2019 11:50 Արևմտյան կառույցների ու գրանտատուների համար կան լավ ու վատ, սև ու սպիտակ քաղակտիվիստներ։
«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» կոռուպցիոն հմայքը (տեսանյութ)

Մարտ 10, 2019 17:32 «Հեղափոխականների» վերջին հանգրվանը հակակոռուպցիոն «պայքարիստ» դառնալն է։
Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Սառը ցնցուղ Փաշինյանի վրա

Մարտ 10, 2019 15:35 Համանախագահների հայտարարությունը Փաշինյանին բերում է պատասխանատվության դաշտ, ինչից «ժողովրդի վարչապետն» ամեն կերպ փախչում էր։
Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Մարտ 10, 2019 10:45 Երբ Տեր–Պետրոսյանը խոսում է Փաշինյանի անվտանգությունից, դա հուշում է, որ քաղաքական սպանությունների տարիներին նախագահ եղածի մտքով նաև սադրանք է անցնում։