Լրահոս

21.02.2019 10:19


Փրկարարները ձորից դուրս են բերել 25–ամյա տղամարդու դի

Փրկարարները ձորից դուրս են բերել 25–ամյա տղամարդու դի

Փետրվարի 20-ին՝ ժամը 23:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ կա տղամարդու դի. ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ձորից (մոտ 200 մ) դուրս են բերել Զ. Ս.-ի (ծնված 1994 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը