Աշխարհ

21.02.2019 14:58


Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ փետրվարի 21-ին, Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա). հայտնում է minval.az-ը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները»,- հայտնում է աղբյուրը:

Նշենք, որ մինչ Բաքու մեկնելը համանախագահները Երևանում էին, ուր հանդիպեցին նախ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, ապա՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ի դեպ, Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հատկապես հետաքրքրել են Դավոսում Փաշինյանի ու Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասները: Իսկ արդեն Փաշինյանի հետ հանդիպմանը նշվել է, որ ուրվագծվել են ԼՂ կարգավորման գործընթացի մթնոլորտի ձևավորման շուրջ հետագա քայլերը:

Աղբյուրը՝ Factor.am

Այս խորագրի վերջին նյութերը