Աշխարհ

21.02.2019 20:17


Անկարայում կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը

Անկարայում կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Երկրաբանության և արվեստի թանգարանում փետրվարի 21-ին կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը:

«Anadolu Kültür» (Անատոլիայի մշակույթ) կազմակերպության կողմից նախաձեռնվող ցուցահանդեսին ներկայացվելու են լուսանկարներ պոլսահայ անվանի լուսանկարիչ Արա Գյուլերի արխիվից և ուսումնասիրության կենտրոնից, Աթաթուրքի անվան գրադարանից և Institute for the History of Material Culture of the Russian Academy of Sciences (IHMC RAS)-ի արխիվից:

Նշվում է, որ կազմակերպիչները ներկայացվելիք ցուցանմուշներով փորձելու են մարդկանց հաղորդակից դարձնել Մետաքսի ճանապարհի հռչակավոր քաղաքներից հանդիսացած Անիի շքեղությանն ու պատմությանը:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 26-ը:

Նշենք, որ նույնանուն խորագրով ցուցահանդեսներ 2018-ին տեղի են ունեցել Ստամբուլում, ապա՝ Երևանում՝ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Այս խորագրի վերջին նյութերը