Աշխարհ

21.02.2019 21:19


«Haber 7». «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է վարձակալել թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվողին

«Haber 7». «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է վարձակալել թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվողին

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հետաքրքված է թուրքական «Ֆեներբահչե» ակումբի շվեյցարացի հարձակվող Միխայել Ֆրեյի ծառայություններով։

Ըստ թուրքական աղբյուրի՝ հայկական ակումբը «Fenerbahçe»-ին առաջարկել է 1.5 տարով վարձակալել շվեյցարացի ֆուտբոլիստին։

Նշվում է, որ Ֆրեյի ձեռքբերմամբ «Արարատը» ցանկանում է ուժեղացնել իր հարձակման գիծը, քանի որ երևանյան ակումբը Հայաստանի առաջնությունում ամենաքիչ գոլ խփած ակումբն է։

«Արարատը» 17 խաղում խփել է ընդամենը 11 գոլ և զբաղեցնում է վերջին հորիզոնականը։

Ermenihaber.am-ը փորձեց կապ հաստատել «Արարատ» ակումբի հետ՝ պարզելու թուրքական լրատվամիջոցի հրապարակած տեղեկության իսկությունը: Այն հարցին, թե արդյոք թուրքական մամուլում հայտնված տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, «Արարատ» ակումբից պատասխանեցին.

«Փորձարկվող և բանակցությունների մեջ գտնվող ֆուտբոլիստների մասին տեղեկատվություն չենք տրամադրում: Դա կանենք միայն ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուց հետո»։

Այս խորագրի վերջին նյութերը