Աշխարհ

21.02.2019 19:25


Նազարբաևը ցրել է երկրի կառավարությունը

Նազարբաևը ցրել է երկրի կառավարությունը

«Կարևոր ուղղություններով չկան հստակ արդյունքներ»,-հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Ազատության» ղազախական ծառայության փոխանցմամբ նախագահը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում կոշտ քննադատության է ենթարկել իր իսկ կողմից նշանակած կառավարությանը անարդյունավետ աշխատանքի համար:

Ղազախստանի առաջնորդը խոստացել է լուծումներ գտնել երկրի համար առաջնային մի շարք խնդիրների ուղղությամբ, մասնավորապես «մարդկանց կյանքի որակը բարելավելու ուղոությամբ»:

Վերջին շաբաթներին Ղազախստանում բողոքի ցույցեր են անցկացվում, որի մասնակիցները պահանջում են պետությունից բարելավել ժողովրդի սոցիալական պայմանները: Այս ակցիաները մեկնարկել են Աստանայի ժամանակավոր կացարաններում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո, որի հետևանքով մահացել է հինգ մանկահասակ երեխա:

78-ամյա Նազարբաևը, որը երկիրը ղեկավարում է երեք տասնամյակ շարունակ, վերջին անգամ հնգամյա ժամկետով նախագահ է ընտրվել 2015 թվականին՝ ստանալով ձայների 97,7 տոկոսը: Փորձագետները կասկածներ ունեն, որ նա փորձում է վերընտրվել՝ արտահերթ ընտրություններ նշանակելով 2019 թվականին:

Այս խորագրի վերջին նյութերը