Հարցազրույց

Փետրվարի 22, 2019 12:02

«Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում. իրենք քաղաքակիրթ մարդիկ են»․ Վանեցյան

«Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում. իրենք քաղաքակիրթ մարդիկ են»․ Վանեցյան

hraparak.am-ը գրում է․ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ լրագրողներին հայտարարեց, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի դեմ որեւէ անձնական խնդիր չունի։ Սրանով Վանեցյանը, կարծես, ուզում էր բարեկամաբար հասկացնել Քոչարյաններին, որ ինքը մեղք չունի, որ ստիպված է իրենց դեմ դուրս եկել՝ թերեւս ակնկալելով, որ նրանք էլ իր դեմ դուրս չեն գա։ Համենայնդեպս, այդպիսի տպավորություն ստացանք նրա խոսքերից․ «Ժողովուրդ ջան, ես խնդրում եմ, մի սեւեռեք հարցը Քոչարյանների ընտանիք եւ այլն, եւ այլն։ Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որեւէ անձնական խնդիր չունեմ։ Քոչարյանների ընտանիքը որեւէ ինչ-որ տենց բան չեն արել անձամբ ինձ։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում, իհարկե, շատ նաեւ դրական գործեր, ներդրում է ունեցել, եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, եւ ես՝ որպես սպա, որպես ԱԱԾ ծառայող, որը նաեւ ծառայել է այդ տարիներին, ես չեմ կարող որեւէ անձնական կամ ինչ-որ այլ-այլ բաներով խնդիրներ ունենալ այդ ընտանիքի հետ»։

Նրան մի քանի հարց ուղղեցինք․

-Պարոն Վանեցյան, երբ ասում եք, որ Դուք Քոչարյանների ընտանիքի դեմ որեւէ անձնական բան չունեք, կարո՞ղ է դրանով ինչ-որ մեսիջ եք հղում, փորձում եք հասկացնել, որ, «տղերք, ես ձեր դեմ բան չունեմ, ստիպված եմ անում կամ հանգամանքների բերումով եմ անում»։

-Ստիպված չեմ, ոչ էլ հանգամանքների բերումով է, բայց, այո՛, ես անձնական խնդիր իրենց հետ չունեմ։ Եվ ոչ թե դա մեսիջ եմ հղում, այլ, ընդհանրապես, բոլորին ասում եմ, որ եթե մենք կատարում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները եւ բացահայտում ենք որոշակի գործեր, դա չի նշանակում, որ որեւէ մեկի հետ անձնական խնդիր ունենք։ Մեր աշխատանքն էնպես է, որ մենք կարագ ու մեղր չենք բաժանում։ Մեր ցանկացած գործը ինչ-որ մարդու ցավացնում է։ Եվ մենք պետք է անենք էդ գործը։ Դա մեր գործն է։ Ես բժիշկ չեմ, ուսուցիչ չեմ, որ իմ աշխատանքից բոլորը գոհ լինեն։ Մի մասը գոհ է լինում, մի մասը դժգոհ է լինում։

-Կարող է Ձեր աշխատանքը թշնամանք սերմանել ոմանց մեջ, եւ Ձեր այս խոսքերը գուցե դրա՞ն էին ուղղված, որ մի՛ թշնամացեք իմ դեմ։

-Ոչ թե իմ դեմ չթշնամանան, ես խնդիր չունեմ, ես ոչ մեկին երբեք ընենց բան չեմ արել, որ իմ դեմ որեւէ մեկը թշնամանա։ Ես կատարում եմ օրենքով ինձ վերապահված իմ լիազորությունները։ Եվ էլի եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ այո՛, ես անձնական որեւէ հարց չունեմ թե՛ Քոչարյանների, թե՛ այլ անձանց հետ։

-Քոչարյանների կողմից վտանգ զգո՞ւմ եք։

-Ո՛չ, Քոչարյանների կողմից վտանգ չեմ զգում, որովհետեւ իրենք նորմալ մարդիկ են, քաղաքակիրթ մարդիկ են, եւ օրենքի շրջանակներում․․․ եթե վտանգ զգային, ոչ թե ինձ դատի կտային, այլ կփորձեին այլ ճանապարհներով վրեժխնդիր լինել։

-Դրա համար էլ ուժեղացրել եք Ձեր անվտանգությունը, զրահապատ մեքենայով եք շրջում․․․

-Անվտանգությունն ուժեղացրել եմ դեռեւս 8-9 ամիս առաջ, երբ սկսեցինք աշխատել։

-Եթե Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն ու նրա իշխանությունը չլիներ, Դուք կնախաձեռնեի՞ք նման պրոցես, նման քրեական պրոցես Քոչարյանի ու մյուսների նկատմամբ։

-Տեսեք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն է էստեղ հարցը, այլ քաղաքական իրավիճակի փոփոխությունը։ Մայիսյան իշխանափոխությունից հետո ստեղծված քաղաքական իրավիճակում բոլոր իրավապահ մարմինները գործում են ազատ, օրենքի շրջանակներում։ Պարոն Փաշինյանը որդեգրել է մի քաղաքականություն, որում ինքն ասել է՝ իրավապահ մարմինները եթե օրենքով հիմնավորված գործեր են ունենում, կլինի նախկին պաշտոնյա, ներկա պաշտոնյա, իր ազգականը, իմ ազգականը, իր ընկերը եւ այլն, որեւէ խոչընդոտ մենք չունենք։

-Որքան էլ ասեք, որ Դուք ազատ եք, միեւնույն է՝ հայտնի ցավոտ գաղտնալսման փաստը դրա մասին չի վկայում։

-Ցավոտ գաղտնալսման փաստը վկայում է հենց այդ մասին։

-Որ Դուք ազա՞տ եք։

-Այո՛։

-Եթե Ձեր հայտարարություններից հետո Ձեր դեմ կոնտր-իրավական պրոցես է սկսվում, Ձեզ դատի են տալիս Ձեր խոսքերի համար, ինչպես Սեդրակ Քոչարյանն է արել, Դուք վերլուծե՞լ եք՝ գուցե ինչ-որ տեղ սայթաքել եք, սխալ եք թույլ տվել, վրիպել եք, որ դատի են տվել։

-Ես իմ խոսքում երբ որ վրիպել եմ, ես ընդունել եմ ու առաջինը Ձեզ հետ զրույցում եմ ասել՝ Ազգային ժողովի բակում, հիշո՞ւմ եք։ Եթե ես սխալ եմ անում, ես իմ սխալն ընդունում եմ, մարդ ենք, անսխալ չենք, իհարկե, պետք է փորձենք բացառել սխալները։

Վահե Մակարյան

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը

«Կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ հանցավոր անտարբերություն է դրսևորում»

«Կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ հանցավոր անտարբերություն է դրսևորում»

Մայիս 22, 2019 08:50 «Փաշինյանը լեգիտիմացրեց Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի «իրավունքը»»։
Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը դարձել է ապակայունացման կենտրոն» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը դարձել է ապակայունացման կենտրոն» (տեսանյութ)

Մայիս 21, 2019 23:17 «Չի կարելի թույլ տալ Հայաստանի կառավարման համակարգի էլչիբեյացում»։
«Տարանջատում է մտել՝ հայաստանցիներ, ղարաբաղցիներ․ դա լավ չէ»․ Ստանիսլավ Տարասով

«Տարանջատում է մտել՝ հայաստանցիներ, ղարաբաղցիներ․ դա լավ չէ»․ Ստանիսլավ Տարասով

Մայիս 21, 2019 20:30 Հրապարակախոսության կրիզիս, ժանրի ճգնաժամ։
Նիկոլ Փաշինյանի գործողություններն արթնացրեցին քաղաքական համակարգը. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գործողություններն արթնացրեցին քաղաքական համակարգը. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Մայիս 20, 2019 19:46 Քաղաքական դաշտի գործողությունների արդյունքում Փաշինյանի տեքստը փոխվեց։
«Հեղափոխությունը Հայաստանում սկսվում է այսօր»․ Կոլերով

«Հեղափոխությունը Հայաստանում սկսվում է այսօր»․ Կոլերով

Մայիս 20, 2019 19:25 Դատարանների մուտքը փակելու կոչով Փաշինյանը ճանաչեց և հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտների համար, որ Քոչարյանի գործը քաղաքական է։
Վահե Հովհաննիսյան. «Նայեք Ադրբեջանի գեներալների, հետախուզության և քաղաքական իշխանության աչքերով» (տեսանյութ)

Վահե Հովհաննիսյան. «Նայեք Ադրբեջանի գեներալների, հետախուզության և քաղաքական իշխանության աչքերով» (տեսանյութ)

Մայիս 17, 2019 15:45 Հայաստանի ամենակարևոր աշխատասենյակներից մեկում ծնվել է շատ վտանգավոր ձևակերպում։
«Սա ժողովրդի իշխանություն չէ, սա ամբոխի իշխանություն է». Դավիթ Շահնազարյան

«Սա ժողովրդի իշխանություն չէ, սա ամբոխի իշխանություն է». Դավիթ Շահնազարյան

Մայիս 17, 2019 12:50 «Քոչարյանի դատավարությունը զուտ քաղաքական է»։
«ՀՔԾ պետը և գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան»․ Ա. Հովհաննիսյան

«ՀՔԾ պետը և գլխավոր դատախազը պետք է հրաժարական տան»․ Ա. Հովհաննիսյան

Մայիս 16, 2019 10:35 «Ինչո՞ւ եք թաքցնում ցուցմունքների մեծ մասը»։
Որքան վարկանիշն ընկնի, իշխանությունն ավելի է սրելու իրավիճակը (տեսանյութ)

Որքան վարկանիշն ընկնի, իշխանությունն ավելի է սրելու իրավիճակը (տեսանյութ)

Մայիս 15, 2019 12:06 «Մարդիկ երևի ուրիշ հերոսի անուն չգիտեն»․ Դատարանի բակում «Նիկոլ վարչապետ» աղաղակողների մասին։
«Նիկոլ Փաշինյան, դու ատում ես գեներալիտետին»․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյան, դու ատում ես գեներալիտետին»․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Մայիս 14, 2019 00:25 Փաշինյանը սպառնում է Արցախը վերածել հեղափոխության օղակի։
Պարզ չէ, թե Նիկոլ Փաշինյանի կետը որն է. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

Պարզ չէ, թե Նիկոլ Փաշինյանի կետը որն է. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

Մայիս 10, 2019 14:52 Փաշինյանը չունի օրակարգ և երբևիցե չի ունեցել։