Մեկնաբանություն

Փետրվարի 25, 2019 11:30

Ինչո՞ւ է Տեր–Պետրոսյանը փաստաբանություն անում Փաշինյանի համար

Ինչո՞ւ է Տեր–Պետրոսյանը փաստաբանություն անում Փաշինյանի համար

Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ հիմա Հայաստանում իշխում է լևոնանիկոլական ռեժիմը։ Այդ ռեժիմը ձևով նիկոլական, իսկ բովանդակությամբ լևոնական է։ Նոր իշխանության գաղափարական վակուումը պետք է լցվեր ու լցվել է ամենամոտ տիրույթից։

Տեր–Պետրոսյանն ու Փաշինյանը ֆորմալ գործընկերներ չեն, բայց գտնվում են քաղաքական դաշտի նույն հատվածում և բնական դաշնակիցներ են՝ միմյանց նկատմամբ անձնական հակակրանք ունենալով հանդերձ։

Լևոնանիկոլական ռեժիմին ֆորմալ տեսք տալուն կողմ կլիներ ու կփափագեր Տեր–Պետրոսյանը, բայց դեմ՝ Փաշինյանը։ Վերջինս ինքնահաստատվելու բարդույթներ ու ֆյուրերիկական հակումներ ունի, և հենց դա է նրան զերծ պահում ՀԱԿ–ի հետ «ԶԱԳՍ»–ով քաղաքական ամուսնություն կնքելուն։

Նիկոլ Փաշինյանն ինքնաբավ և ինքնուրույն դառնալու անչափ մեծ ցանկություն ունի, ինչը հասկանալի է նրա խառնվածքն ու հոգաբանական կերպը հաշվի առնելով։ Նրան նյարդայնացնում են խոսակցություններն այն մասին, որ ինքը ՀՀ 1–ին նախագահի աշակերտն է։

Նիկոլին այդ խոսակցությունները նյարդայնացնում են, իսկ Տեր–Պետրոսյանին՝ վախեցնում, քանզի նա հասկանում է, որ ինքնահաստատման լուրջ խնդիրներ ունեցող Փաշինյանը կարող է քայլեր ձեռնարկել՝ ապացուցելու համար, որ ՀԱԿ առաջնորդի քաղաքական կցորդը չէ՝ այդտեղից բխող բոլոր սարսափելի հետևանքներով։ Հենց այդ վախն ու սարսափն էլ ստիպել են Տեր–Պետրոսյանին Փաշինյանի համար քաղաքական փաստաբանություն անել ու նաև քծնել։

Թեև Տեր–Պետրոսյանը նշել է, թե ինքը հրապարակային խոսքով հանդես է գալիս ոչ թե ինքնապաշտպանության, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանին շինծու մեղադրանքների թիրախ չդարձնելու նկատառումով, սակայն իրականությունը ճիշտ հակառակն է։ Տեր–Պետրոսյանը չափազանց էգոիստ է, որպեսզի մեկ ուրիշի դարդով տապակվի։ Նա իրականում փորձել է հերքել իր ու Փաշինյանի կապը՝ ելնելով բացառապես ինքնապաշտպանվելու խնդիրներից։

Փաշինյանի վրա նա ներքուստ թքած ունի, բայց հանգամանքների բերումով նրանք հիմա նրանք նույն նավակի մեջ են։

Նույն նավակի մեջ գտնվելով հանդերձ՝ Տեր–Պետրոսյանը մտավախություն ունի, որ Նիկոլն ինքնահաստատվելու, քաղաքական գործընթացների անկանխատեսելի զարգացումներին տրվելու և ՀԱԿ առաջնորդից տարանջատվելու նպատակով կարող է գնալ ինչ–ինչ քայլերի (օրինակ՝ ստիպված լինի քննել 1996թ. նախագահական ընտրությունների կեղծիքները և դրան հաջորդած ապօրինությունները)։ Հենց այդ մտավախությունն էլ ստիպել է Տեր–Պետրոսյանին ինքնապաշտպանվել։

«Թավշյա հեղափոխությամբ» միացածները

Լևոն Տեր–Պետրոսյանն անկեղծորեն ատում ու զզվում է Նիկոլ Փաշինյանից. դա հոգեբանության ոլորտից է։

Նա նախորդ տարվա ապրիլ–մայիսին տեղի ունեցածը սկզբում չողջունեց ու «տակից» նույնիսկ աշխատում էր Փաշինյանի դեմ, սակայն հետագայում «բնությունն» արեց իրենը (1–ին նախագահին չէր կարող հանգիստ տալ այն միտքը, որ իր երբեմնի դիջեյը դառնում է երկրի ղեկավար, բայց փաստի հետ ստիպված էր հաշվի նստել)։

«Իքս» պահից սկսած՝ ՀԱԿ–ն իր ղեկավարի գլխավորությամբ սկսեց բացահայտորեն պաշտպանել ու նաև քծնել Նիկոլ Փաշինյանին։ Պատճառը պարզ է՝ ջրի վրա մնալու ցանկությունը։

Հիմա Տեր–Պետրոսյանը և Փաշինյանը միևնույն նավակի մեջ են՝ ուզեն թե չուզեն, հասկանան թե չհասկանան, ընդունեն թե չընդունեն դա։

Նրանց միավորում է «մարտի 1»–ը։ Կարող է միավորել նաև Արցախի հարցում քիրվայական մոտեցումը։ Եվ ամենակարևորը՝ նրանց միավորում են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ունեցած ատելությունն ու վախը միաժամանակ։ Սրանք հզոր մոտիվացիաներ են ուսուցչի և աշակերտի համար։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլ Փաշինյանին պետք են մեծ ցնցումներ. ինչո՞ւ

Նիկոլ Փաշինյանին պետք են մեծ ցնցումներ. ինչո՞ւ

Մայիս 24, 2019 13:40 Մնալ փողոցի հույսին նշանակում է գնալ պոպուլիզմի ու մեծ ցնցումների ճանապարհով։
Աշխարհն, այո՛, շուռ է եկել

Աշխարհն, այո՛, շուռ է եկել

Մայիս 24, 2019 12:35 ԱԺ փոխխոսնակի մակարդակով իրենց կողմնակիցներին կոչ են անում գործի դնել «դոնոսի» ինստիտուտը։
Ի՞նչ ցույց տվեց ՀՅԴ–ի հանրահավաքը (ֆոտոշարք)

Ի՞նչ ցույց տվեց ՀՅԴ–ի հանրահավաքը (ֆոտոշարք)

Մայիս 24, 2019 00:10 Հետհեղափոխական Հայաստանում առաջին անգամ Նիկոլի «փողոցային» մենաշնորհը կոտրվեց։ Եվ սա դեռ սկիզբն է։
Հայաստանը «ԶԱՍվեց». Փաշինյանի հերթական ձախողումը

Հայաստանը «ԶԱՍվեց». Փաշինյանի հերթական ձախողումը

Մայիս 23, 2019 10:45 Բայց դե, կարևորը՝ «դուխո՛վ», ժողովո՛ւրդ ջան, դուխո՜վ։
Դեղին քարտ` Փաշինյանին ու իր թրաշամանուկներին

Դեղին քարտ` Փաշինյանին ու իր թրաշամանուկներին

Մայիս 23, 2019 10:20 Եվրոպական հանրությունը բավական կոշտ և աներկբա արձագանքեց «փողոցը» դատարանների վրա քսի տալու արկածախնդիր նախաձեռնությանը։
«Հեղափոխական Հայաստանի» 2 ամիսն ու 2  թիվը

«Հեղափոխական Հայաստանի» 2 ամիսն ու 2 թիվը

Մայիս 22, 2019 21:50 Ի՞նչ տեղի ունեցավ այս 2 ամսվա ընթացքում, և ինչո՞ւ է 2 թվին հաջորդել 2-ը։
Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից (տեսանյութ)

Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից (տեսանյութ)

Մայիս 21, 2019 14:25 Փաշինյանն Ադրբեջանում ոգևորություն է առաջացրել, և հիմա այնտեղ քննարկվում է Արցախի վրա կայծակնային հարձակում իրականացնելու հնարավորությունը:
«Ժողովրդի» սրտի դատախազը (տեսանյութ)

«Ժողովրդի» սրտի դատախազը (տեսանյութ)

Մայիս 21, 2019 13:40 Սիրուց մինչև ատելություն և հակառակ ուղղությամբ ընդամենը մեկ «Մարտի 1»-ի գործ է:
«Ծերուկն» անտանելի է դառնում

«Ծերուկն» անտանելի է դառնում

Մայիս 21, 2019 09:45 Իր անփառունակ կառավարումը երկարաձգելու միակ շանսը սահմանադրական կարգն անշրջելիորեն տապալելն է։
Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Մայիս 20, 2019 13:50 Քա՛յլ արա, մերժի՛ր թուրքին։
Ում արածներն է կրկնում Նիկոլ Փաշինյանը

Ում արածներն է կրկնում Նիկոլ Փաշինյանը

Մայիս 20, 2019 11:20 Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատարանի որոշումն ընդամենը առիթ էր Փաշինյանի համար։
Փողոցային «արդարադատություն» (տեսանյութ)

Փողոցային «արդարադատություն» (տեսանյութ)

Մայիս 19, 2019 12:35 Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ հասարակությանը՝ ամբոխ, իսկ ամբոխին՝ ոհմակ սարքելու արդյունքում ինքը շահելու է, ապա չարաչար սխալվում է։
Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Մայիս 18, 2019 08:14 Քոչարյանը «փախուստի դիմող» չէ. ազատության մեջ մնալով` չի փորձի խոչընդոտել արդարադատությանը, ինչպես ժամանակին` Նիկոլը և Վանոն։
Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Մայիս 17, 2019 18:10 Նիկոլ Փաշինյանի համար Արթուր Դավթյանն այժմ Քոչարյանի «գործով» նրա գլխավոր ներկայացուցիչն ու հույսն է դատարանում:
«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

Մայիս 17, 2019 17:15 Սա ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ իր կողմից չվերահսկվող լրատվամիջոցների դեմ արշավ սկսելու անթաքույց ցանկության շրջանակներում:
Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Մայիս 17, 2019 13:40 Ռոբերտ Քոչարյանի «գործն» աննախադեպ է բոլոր առումներով։ Այն ամբողջությամբ քաղաքական է։ Իրավական մասը «ջուր» է և կողմնակալ։
Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Մայիս 16, 2019 17:20 Ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» իրավիճակում Փաշինյանը դեմքը փրկելու մի՛ տարբերակ ունի ...
Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Մայիս 16, 2019 16:00 Սարգսյանն ընդառաջ չգնաց Փաշինյանի «կապրիզներին»: Ո՞վ կհաղթի նյարդերի այս պատերազմում:
Լյումպենը տարերքի մեջ է

Լյումպենը տարերքի մեջ է

Մայիս 16, 2019 00:30 Նիկոլականները ծանր են տարել, որ Քոչարյանը մենակ չէ`կան մարդիկ, որոնք գնահատում են 2-րդ նախագահի պաշտոնավարման տարիների արդյունքները և սատարում են նրան։
Դատարանում` ինչպես դատարանում

Դատարանում` ինչպես դատարանում

Մայիս 15, 2019 00:37 Դատավորը որքանո՞վ է պատրաստ «հերոս լինել», կարո՞ղ է վեր կանգնել հեղափոխական կոնյունկտուրայի «թելադրանքից» և քվեարկել «խղճի մտոք»։