Աշխարհ

25.02.2019 13:05


Վրաստանի նախագահը փետրվարի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու

Վրաստանի նախագահը փետրվարի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս շաբաթ պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան. տեղեկացնում է Բաքվում Վրաստանի դեսպանության պաշտոնական կայքէջը։

Ըստ հաղորդագրության՝ Զուրաբիշվիլին Բաքու կժամանի փետրվարի 27-ին` բանակցություններ անցկացնելով Ադրբեջանի ղեկավարության հետ:

Ադրբեջանը չորրորդ երկիրն է, որն այցելում է Զուրաբիշվլին նախորդ տարեվերջին նախագահ ընտրվելուց հետո:

Մինչ օրս նա այցել է նաև Ֆրանսիա, Բրյուսել` ԵՄ կենտրոնակայան, ինչպես նաև Աֆղանստան` հանդիպելով այդ երկրում տեղակայված վրաց զինվորականների հետ:

azatutyun.am

Այս խորագրի վերջին նյութերը