Աշխարհ

25.02.2019 18:42


Հայտարարվել են աշխարհի «ամենաառողջ» երկրները

Հայտարարվել են աշխարհի «ամենաառողջ» երկրները

«Bloomberg» գործակալությունը կազմել Է երկրների վարկանիշը՝ ըստ բնակչության առողջության մակարդակի:

Ցուցակի առաջատարը դարձել Է Իսպանիան, որը հինգ դիրքով բարձրացել Է անցյալ տարվա վարկանիշի համեմատությամբ: Նրան հաջորդում Է Իտալիան, որը ցուցակը գլխավորել Էր անցյալ տարի: Տասնյակում նաեւ տեղ են գտել Իսլանդիան, Ճապոնիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ավստրալիան, Սինգապուրը, Նորվեգիան եւ Իսրայելը:
Վարկանիշը կազմվել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժնի եւ Համաշխարհային բանկի վիճակագրության հիման վրա: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել տարբեր գործոններ եւ ռիսկեր: Օրինակ՝ վարկանիշում երկրի զբաղեցրած դիրքի վրա ազդել են կյանքի տեւողությունը, սանիտարական եւ բնապահպանական իրադրությունը, բնակչության համար բուժօգնության, մաքուր ջրի հասանելիությունը, ծխող եւ չծխող բնակիչների, ինչպես նաեւ այն մարդկանց թվաքանակը, որոնք տառապում են ճարպակալումից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Աղբյուրը՝ «Արցախպրես»

Այս խորագրի վերջին նյութերը