Աշխարհ

26.02.2019 10:54


Բաքվի խոշոր առևտրի կենտրոններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել (լուսանկար)

Բաքվի խոշոր առևտրի կենտրոններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել (լուսանկար)

Բաքվի «Սադարակ» առևտրի խոշոր կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել, գրում է trend.az կայքը:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ այրվում է պահեստային տարածքներից մեկի տանիքը:

Հրշեջների խումբը ժամանել է դեպքի վայր, այժմ հրդեհամարման աշխատանքներ են ընթանում: Տուժածների մասին չի հաղորդվում:

«Սադարակ» առևտրի կենտրոնը գտնվում է Բաքվի արվարձանային մասում, տարածքը 100 հա է կազմում:

Աղբյուրը՝ tert.am

eb322af8-d1c9-45f2-a253-882469b8a83f

Այս խորագրի վերջին նյութերը