Քաղաքական

26.02.2019 11:56


ՊՎԾ-ն տեղյակ չէ ԱԱԾ կողմից իր աշխատակիցների ձերբակալություններից

ՊՎԾ-ն տեղյակ չէ ԱԱԾ կողմից իր աշխատակիցների ձերբակալություններից

Պետական վերահսկողական ծառայութունը չի մեկնաբանում լրատվամիջոցների տեղեկությունները, ըստ որի ԱԱԾ աշխատակիցները այս գիշեր ձերբակալել են ՊՎԾ 4 աշխատակցի, այդ թվում վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:

Պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանը NEWS.am-ին ասաց, որ ինքը չի տիրապետում ձերբակալման փաստ կա, թե ոչ: Նա խորհուրդ տվեց այդ հարցերով դիմել ԱԱԾ-ին:

Իսկ ԱԱԾ-ից մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գիշեր ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին. հայտնում է Analitik.am-ը։

Օրեր առաջ նույն կայքը հրապարակում էր արել, որ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի դեմ քրեական գործ հարուցելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը