Աշխարհ

26.02.2019 19:50


Անտարկտիդայում Թուրքիան գիտաբազա է հիմնել

Անտարկտիդայում Թուրքիան գիտաբազա է հիմնել

Թուրքիան Անտարկտիդայում ժամանակավոր գիտաբազա է հիմնել։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը Twitter-ի էջում։

Չնայած Անտարկտիդայում գիտական հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ արձանագրությունը Թուրքիան ստորագրել է դեռևս 1995 թվականին՝ այդուհանդերձ, այս ոլորտում մինչ օրս քայլեր չէին ձեռնարկվել:

2012 թվականին թուրք ճանապարհորդ Օսման Աթասոյն իր նավով Թուրքիայից հասել էր Անտարկտիդա, որտեղ անցկացրել էր 10 օր: Թուրքիա վերադառնալուց հետո հենց նա էր առաջարկել Անտարկտիդայում ստեղծել թուրքական գիտաբազա:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը