Քաղաքական

27.02.2019 11:32


Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Իրան (լուսանկար, տեսանյութ)

Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Իրան (լուսանկար, տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրան։

Մեհրաբադի օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին եւ նրա գլխավորած պատվիրակությունը դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդեկանիանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 27-ին, Թեհրանում վարչապետը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Նիկոլ Փաշինյանի պատվին Իրանի նախագահի կողմից կտրվի պաշտոնական ճաշ: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ հանդիպումը եւս Փաշինյանի այցի օրակարգում է:

Երեկոյան նախատեսված է հանդիպում Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

***

Թեհրանի «Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Սաադաբադ» պալատում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:


Այս խորագրի վերջին նյութերը