Քաղաքական

27.02.2019 13:27


«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստերը կլինեն դռնփակ (տեսանյութ)

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստերը կլինեն դռնփակ (տեսանյութ)

«Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ՝ այսուհետ սույն քրեական գործը կշարունակի քննվել դռնփակ կարգով՝ բացառությամբ լրատվականների: factor.am–ի փոխանցմամն՝ դատավորը նման որոշում կայացրեց այն բանից հետո, երբ միջադեպ տեղի ունեցավ «Սասնա ծռերի» համակիրների և գործով տուժող ճանաչված նախկին ոստիկան Արամ Հովհաննիսյանի ընկերների միջև: Մակյանը քաղաքացիներին հիշեցրեց, որ մի քանի նիստ առաջ կրկին նման որոշում էր կայացրել՝ հասարակական կարգը պահպանելու համար, սակայն հետո իր որոշումը վերանայել էր: Նա նաև նշեց, որ գործի թափանցիկությունը պահելու համար նիստը բաց կլինի լրատվամիջոցների համար.

«Որպեսզի որոշ անձինք չհայտարարեն, որ նիստերը դռնփակ են անցկացվում՝ գործը ծածկադմփոց անելու համար, նիստերը օնլայն ռեժիմով կհեռարձակվեն»:

Մանրամասները` տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը