Քաղաքական

27.02.2019 15:50


«Խոստանում եմ` այս ամենը հեշտ չի մարսվելու». Անժելա Թովմասյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

«Խոստանում եմ` այս ամենը հեշտ չի մարսվելու». Անժելա Թովմասյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ինչպես երեկ գրել էինք, քաղաքապետարանը Բյուզանդի 1/3 հասցեում տեղակայված մի շարք լրատվամիջոցների գրություն է ուղարկել՝ հորդորելով հնգօրյա ժամկետում լքել խմբագրություններին հատկացված տարածքները։ Նման գրություններ են ստացել «Հրապարակ» օրաթերթը, «Հայելի» մամուլի ակումբը, «Անդին» ամսագիրը, «Ա1+» հեռուստաընկերությունը։

Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը հարկ համարեց քաղաքապետ Հայկ մարությանին հիշեցնել, թե ինչով է նա զբաղված հիմա, քանի որ վերջինս դերասանությամբ է զբաղվել: Անժելա Թովմասյանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է քաղաքապետի այս որոշումը վիճարկել դատարանում:

Այնուհետև, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ նրանք ընդդիմադիր էին, իր ակումբն այն առաջիններից էր, որը նրանց հարթակ էր տրամադրում։

«Մենք սպասում էինք, որ այսպիսի քայլեր կարող էին լինել, բայց ոչ նման արագությամբ։ Այս շենքում կան բազմաթիվ ազատ տարածքներ, որոնք քաղաքապետը կարող է վերցնել և արդյունավետ օգտագործել։ Բայց մեկ բան հստակ է՝ խոստանում եմ, որ այս ամենը հեշտ չի մարսվելու։ Նախկինում, երբ խոսքի ազատության հետ կապված որևէ սխալ որոշում էր ընդունվում, բոլոր դեսպաններն արձագանքում էին, սպասում եմ, որ այս որոշման վերաբերյալ ևս կլինի որոշակի արձագանք»,- ասաց Անժելա Թովմասյանը։

Աղբյուրը՝ hayeli.am

Այս խորագրի վերջին նյութերը