Քաղաքական

28.02.2019 13:40


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը «կենդանի հարց» է, որի վրա աշխատում են. Կարասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը «կենդանի հարց» է, որի վրա աշխատում են. Կարասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք Է դինամիկ զարգանա եւ ապահովի անվտանգությունը պատասխանատվության աշխարհագրական գոտում, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը լուծվում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը:

«Ամենագլխավորն այն Է, որ ՀԱՊԿ-ն շարունակի արդյունավետ գործել: Այժմ այնտեղ կա կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար: Ենթադրում ենք, որ այդ կառույցը կշարունակի դինամիկորեն զարգանալ եւ ապահովել անվտանգությունը պատասխանատվության աշխարհագրական գոտում: Ինչ վերաբերում Է նրան, թե ինչպես Է լուծվելու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը, դա կենդանի հարց Է, բայց դրա վրա աշխատում են»,- ասել Է Կարասինը՝ պատասխանելով այն հարցին, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար կնշանակվի՞ արդյոք մինչեւ 2020 թվականը՝ կապված Հայաստանի դիրքորոշման հետ, եւ բավարարում Է արդյոք նման վիճակը Մոսկվային:

Այս խորագրի վերջին նյութերը