Աշխարհ

Մարտ 01, 2019 19:56

Իլհամի մի զանգն ինձ կամ իմ զանգն իրեն, և բոլոր հարցերը լուծվում են. Լուկաշենկո

Իլհամի մի զանգն ինձ կամ իմ զանգն իրեն, և բոլոր հարցերը լուծվում են. Լուկաշենկո

Երկրների ղեկավարների միջեւ անձնական հարաբերություններն ազդում են միջպետական կապերի զարգացման վրա: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս մասին ասել է այսօր հասարակության եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչների, բելառուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ադրբեջանական Trend գործակալության՝ Բելառուի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների զարգացման մասին հարցին, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

«Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, քաղաքականությանը եւ միջազգային կազմակերպություններում միմյանց աջակցելու այլ հարցերին՝ մենք ոչ մի խնդիր չունենք: Իլհամի մի զանգն ինձ (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ) կամ իմ մի զանգն իրեն՝ բոլոր հարցերը լուծվում են: Սա երկրների ղեկավարների միջեւ անձնական հարաբերությունների մասին հարցի վերաբերյալ եւ այն մասին, թե ինչպես են դրանք ազդում միջպետական կապերի վրա»,-ասել է պետության ղեկավարը: Նա պարզաբանել է, որ շատ միջոցառումներ, օրինակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դահուկ քշելը՝ ժամանակակից քաղաքականության մաս է:

«Առաջ նման բան չկար, հավանաբար նաեւ Խորհրդային Միությունում, ամենուր: Իսկ հիմա թրենդ է: Եվ դու պետք է հետեւես թրենդին»,-նկատել է նախագահը:

«Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, դրանք միշտ եւ ամենուրեք ազդում են միջպետական հարաբերությունների վրա»,-ընդգծել է նա: Նա հավելել է, որ պետությունների ղեկավարնրի անձնական հարաբերությունները օգնել են ձեւավորել Բելառուի եւ Ադրբեջանի հարաբերությունները: Այդ հարաբերությունները հիմնված են Ադրբեջանի ներկայիս նախագահի հոր՝ Հեյդար Ալիեւի հետ Լուկաշենկոյի բարեկամական հարաբերությունների վրա:

«Երբ ես նրան հանդիպեցի, մեր միջեւ շատ լավ հարաբերություններ ձեւավորվեցին: Երբ նա մահացավ, նրա որդին՝ Իլհամը նախագահ դարձավ, այդ ընկերությունը շարունակվեց Իլհամի հետ: Եվ մենք բացարձակապես խնդիրներ չունենք: Թեեւ նա ՎՈւԱՄ-ում էր (Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպություն), նա պարտավորություններ ուներ, երբ մեր դեմ պատժամիջոցներ մտցրին Եվրամիությունն ու Ամերիկան։ Նա ոչ մի տեղ չի լռել, պաշտպանել է Բելառուսը եւ աջակցել,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն,-Ճիշտ այնպես, ինչպես վրացի Սաակաշվիլին։ Ձեզ դուր գալիս է, թե ոչ, բայց նա պարզապես պայքարում էր Բելառուսի համար՝ Եվրամիությունում, Ամերիկայում։ Բնավորության բերումով բոլորին վերահամոզում էր. դուք չգիտեք Բելառուսը, դուք չգիտեք Բելառուսի նախագահին, ինչո՞ւ եք նրանց վրա ճնշում գործադրում։ Ահա մեզ մոտ այսպիսի հարաբերություններ են դիվանագիտական, քաղաքական հարցերում»։ «Ինչ վերաբերում է տնտեսությանը, ափսոս, իհարկե, մենք չենք կարող նավթ գնել Ադրբեջանում՝ նման լոգիստիկա չկա, ասենք, ինչպես Ռուսաստանում, դա թանկ է։ Բայց Ադրբեջանը մեզ հետ առեւտուր անելու բան ունի։ Դա շատ հարուստ երկիր է։ Բայց այնպես է պատահել, որ Խորհրդային Միությունում Ադրբեջանը մի փոքր այնպես չի զարգացել տնտեսության իրական հատվածում, ինչպես Բելառուսը։ Ադրբեջանը մի բան էլ ավելիով միշտ տվել է այն, ինչ պետք է եղել ԽՍՀՄ-ին՝ նավթ։ Երբ միությունը փլուզվեց, երկիրը կանգնեց փաստի առջեւ. իսկ որտե՞ղ է իրական սեկտորը, մարդկանց կերակրել է պետք, հագցնել։ Իսկ այն չկա, որովհետեւ նավթայինն էին զարգացնում»,-բացատրել է երկրի նախագահը։

Հիմա Ադրբեջանն ընթանում է տնտեսության իրական սեկտորի զարգացման ճանապարհով։ «Եվ ահա սա է մեր գլխավոր խնդիրը հիմա. մենք ստեղծում ենք ձեզ մոտ (Ադրբեջանում) համատեղ արտադրություններ ավտոմեքենաշինության ոլորտում, օգնում ենք ձեզ նավթաքիմիայում, նավթավերամշակման գործում, այդ ամենը մենք Բելառուսում ունենք։ ՌՀԱ գծով մենք համագործակցում ենք, թեեւ մեզ քննադատում են մեր մերձավոր դաշնակիցները՝ Հայաստանը»,-հիշեցրել է նախագահը։

«Ինչ վերաբերում է մարդկանց հետ փոխհարաբերություններին, ես գիտեմ ադրբեջանցիների վերաբերմունքը բելառուսների հանդեպ. ավելի լավ պետք չէ։ Տա Աստված պահպանել նման հարաբերությունները։ Նրանք մեզ վերաբերվում են որպես եղբայրների»,-ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա միեւնույն ժամանակ նշել է, որ հիմնական դավանանքների տարբերությունը չի խանգարում։ «Դա առհասարակ քրիստոնեական եւ մուսուլմանական պետությունների հարաբերությունների նմուշ է։ Ես համոզված եմ, որ դա նմուշ է։ Թեեւ մենք Տաջիկստանի հետ էլ փայլուն հարաբերություններ ունենք։ Եվ ընդհանրապես, իմ բախտը բերել է՝ մուսուլմանները թե՛ ինձ, թե՛ Բելառուսին ամբողջ աշխարհում վերաբերվում են որպես շատ-շատ մոտ մարդու, հաճախ օգնում են»,-ասել է Բելառուսի նախագահը։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Թայլանդում շան օգնությամբ փրկվել է թաղված նորածինը

Թայլանդում շան օգնությամբ փրկվել է թաղված նորածինը

Մայիս 18, 2019 19:14 Սկսել է տարօրինակ հաչել և քանդել հողը:
Վերջին օրերին 950-ից ավելի փախստական վերադարձել է Սիրիա

Վերջին օրերին 950-ից ավելի փախստական վերադարձել է Սիրիա

Մայիս 18, 2019 18:35 Մասնավորապես Լիբանանից, Հորդանանից:
Մերկացած Էմիլի Ռատակովսկին հանդես է եկել աբորտների արգելքի դեմ (լուսանկար 18+)

Մերկացած Էմիլի Ռատակովսկին հանդես է եկել աբորտների արգելքի դեմ (լուսանկար 18+)

Մայիս 17, 2019 20:23 ԱՄՆ-ի Ալաբամա նահանգն օրենք է ընդունել։
Գերմանիայում բացվել է թուրքական առաջին համալսարանը

Գերմանիայում բացվել է թուրքական առաջին համալսարանը

Մայիս 17, 2019 18:38 66 երկրից 375 ուսանող է սովորում։
Ալիևը մահմեդական երկրների դեսպանների հետ հանդիպմանը կոչ է արել խստացնել Հայաստանի նկատմամբ ճնշումները

Ալիևը մահմեդական երկրների դեսպանների հետ հանդիպմանը կոչ է արել խստացնել Հայաստանի նկատմամբ ճնշումները

Մայիս 17, 2019 15:05 ««Օկուպանտի» նկատմամբ չի գործադրվում համարժեք ճնշում»։
Աֆղանստանում առնվազն 17 ոստիկան է զոհվել սխալ ավիահարվածի հետևանքով

Աֆղանստանում առնվազն 17 ոստիկան է զոհվել սխալ ավիահարվածի հետևանքով

Մայիս 17, 2019 12:10 Այն պահին պայքարում Էին «Թալիբանի» զինյալների դեմ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի մայիսի 22-ին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի մայիսի 22-ին

Մայիս 17, 2019 11:39 ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում:
Թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Մայիս 17, 2019 11:30 Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ։
Թրամփը չեղարկեց Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը

Թրամփը չեղարկեց Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը

Մայիս 17, 2019 11:10 Հաշվի առնելով տնտեսական զարգացման մակարդակը։
Եվրոպացիների մեծամասնությունը չի բացառում առաջիկա 20 տարիներին ԵՄ փլուզումը

Եվրոպացիների մեծամասնությունը չի բացառում առաջիկա 20 տարիներին ԵՄ փլուզումը

Մայիս 16, 2019 20:25 Ավելի շատ այդպես են կարծում Սլովակիայում:
Ադրբեջանը եկող շաբաթ հերթական լայնածավալ զորավարժությունը կանցկացնի

Ադրբեջանը եկող շաբաթ հերթական լայնածավալ զորավարժությունը կանցկացնի

Մայիս 16, 2019 20:01 10 հազար զինծառայողի մասնակցությամբ:
Ստամբուլահայ երեխային «իսլամացրած» թուրք հաղորդվարը հանդես է եկել հայտարարությամբ

Ստամբուլահայ երեխային «իսլամացրած» թուրք հաղորդվարը հանդես է եկել հայտարարությամբ

Մայիս 16, 2019 19:57 Պնդել է, որ ստացել է մոր համաձայնությունը։
Թուրքիան ու Ռուսաստանը հերքում են S-400-ների մատակարարման հետաձգման լուրերը

Թուրքիան ու Ռուսաստանը հերքում են S-400-ների մատակարարման հետաձգման լուրերը

Մայիս 15, 2019 21:45 Պայմանավորվածությունն ի կատար է ածվելու: