Աշխարհ

Մարտ 01, 2019 21:05

Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը (տեսանյութ)

Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը (տեսանյութ)

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում 21-րդ դարում տեղի ունեցող «մշակութային եղեռնին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը գրել է, որ այսօր մշակութային ամենամեծ աղետը, հավանաբար, ոչ թե տեղի է ունենում Սիրիայում, այլ Կովկասում՝ նկատի ունենալով Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստը:

«Համաձայն Hyperallergic գեղարվեստական ամսագրի փետրվարի համարում զետեղված հաշվետվության, Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների ընթացքում պարբերաբար ջնջում է երկրից հայկական պատմական ժառանգությունը: Զեկույցի հեղինակներ Սիմոն Մաղաքյանի և Սարա Փիքման կարծիքով՝ այս պաշտոնական, սակայն և քողարկված, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացումը գերազանցում է անգամ Պալմիրայում «Իսլամական պետության» «ինքնագովազդին»,-գրում է The Guardian-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ 2005թ. դեկտեմբերի 15-ին Հյուսիսային Իրանի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանը նկարահանել էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ոչնչացնում այն ամենն, ինչ մնացել էր Ջուլֆայում առկա շուրջ 10000 խաչքարերից:

«Զինվորականներն ավերված կտորները բեռնել էին բեռնատարի մեջ, ապա նետել Արաքս գետը: Այդ կադրերը կարելի է գտնել 2006թ. «Արաքսի նոր արցունքները» ֆիլմում, որը հրապարակվել է YouTube-ում: Ադրբեջանի կառավարությունը մեկ անգամ չէ, որ մերժել է միջազգային փորձագետներին մուտք գործել այդ տարածք, նաև չի տվել որևիցե մեկնաբանություն: Նրանք մերժել են նաև հայերին, ովքեր երբևէ ապրել են Նախիջևանում»,-հավելում է պարբերականն՝ ընգծելով, որ նման հակազդեցությունը բարդացնում է անկախ հետազոտությունը, սակայն Մաղաքյանն ու Փիքմանն, իրենց ներկայացրած մեծ քանակությամբ փաստերով, արդեն ահռելի աշխատանք են կատարում:

Այս խորագրի վերջին նյութերը

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

Մայիս 25, 2019 23:15 Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

Մայիս 25, 2019 14:45 Մխիթարյանն անձամբ է որոշում կայացրել չմեկնել Բաքու։
Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր

Մայիս 25, 2019 12:10 Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։
Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Այսօր Կորած երեխաների միջազգային օրն է

Մայիս 25, 2019 07:36 Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։
Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Մայիս 24, 2019 20:07 Աջակցել է քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին:
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Մայիս 24, 2019 19:04 Խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո:
Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Մայիս 24, 2019 16:35 Անհրաժեշտ է կատարել ժողովրդին տված խոստումը։
Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց-ադրբեջանական բանակցությունները

Մայիս 24, 2019 15:41 Քննարկում են «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ստեղծված կացությունը:
«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

«Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում». Արսեն Վենգեր

Մայիս 24, 2019 15:40 Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլիստների հետ։
Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը

Մայիս 23, 2019 21:05 Մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։