Աշխարհ

02.03.2019 22:20


«Արսենալ»-ը «Տոտենհեմ»-ի դեմ խաղում չպահպանեց հաղթական հաշիվը (տեսանյութ)

«Արսենալ»-ը «Տոտենհեմ»-ի դեմ խաղում չպահպանեց հաղթական հաշիվը (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալ»-ն Անգլիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվեց «Տոտենհեմ»-ին (1:1):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արսենալ»-ին հաջողվեց արագ հակագրոհի ժամանակ` 16-րդ րոպեին, հրաշալի խաղարկել գնդակը և առաջ անցնել հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմզին, ով ստացավ Ալեքսանդր Լակազեթի դիպուկ փոխանցումը: Առաջին կեսում «զինագործները» գործում էին «երկրորդ համարով» և կարողանում էին հաջող պաշտպանվել: Վիճակագրությամբ գնդակին ավելի շատ տիրում էին «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստները: Երկրորդ կեսում` 74-րդ րոպեին, «զինագործները» խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հարի Քեյնը` հաշիվը դարձնելով 1:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և արժանացավ նաև դեղին քարտի:

Այս տուրից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է և ունի 57 միավոր:

Այս խորագրի վերջին նյութերը