Քաղաքական

04.03.2019 13:55


Ցույց ԵՊՀ–ի դիմաց՝ ընդդեմ «Սորոսի հիմնադրամի» (տեսանյութ)

Ցույց ԵՊՀ–ի դիմաց՝ ընդդեմ «Սորոսի հիմնադրամի» (տեսանյութ)

Երեւանի պետական համալսարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ «Բաց հասարակության հիմնադրամների»։

Ցուցարարները ծաղկեպսակով էին եկել։ Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, որը նաեւ գլխավորում է ցույցերը, հայտարարեց, որ «Սորոսի հայկական հիմնադրամի հիշատակի արարողությունն է»։

«Գիշերը 12–ն անց Սորոսի հայկական հիմնադրամը վաղաժամ հեռացավ մեզանից։ Սորոսի հայկական հիմնադրամը, որին որպես կերպար արտացոլում է տիկին Լարիսա Մինասյանը, անժամանակ լքեց մեզ։ Սորոսի հիմնադրամը սպառեց բոլոր իր գործունեության բարոյական եւ հիմնականում անբարոյական մեթոդները։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Ջորջ Սորոսի քաղաքացիական մահը։ Հայաստանում չկա Սորոս եւ Սորոսի վաստակներ»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ կեսգիշերին մոտ հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են նրա վրա։ Ըստ նրա՝ մոտ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, ինքն էլ մի երկու ապտակ է հասցրել նրանց: Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: Այնուհետեւ միջամտել են ոստիկանները եւ նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին:

Ավելի ուշ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի իր եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը