Քաղաքական

05.03.2019 16:23


«ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցությունների համար միակ ձևաչափն է». Լայչակ

«ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցությունների համար միակ ձևաչափն է». Լայչակ

ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի բանակցային միակ ձեւաչափն է: Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, հաղորդում է haqqin.az-ը:

«Այս ձեւաչափի ցանկացած փոփոխությունը պետք է համաձայնեցվի հակառակ կողմի հետ», - ասել է Լայչակը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանին մեղադրել է նրանում, որ «Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները խաղաղությանն ուղղված չեն»:

«Օրինակ՝ ԱԱԾ ղեկավարի վերջին հայտարարությունը: Ես այդ հարցով այսօր հեռախոսով խոսել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ», - ասել է Է.Մամեդյարովը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը