Քաղաքական

05.03.2019 21:30


Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

Մոգերինիի մամլո ծառայության փոխանցմամբ, կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման կարևորությունը` աջակցելով Հայաստանում տեղական բարեփոխումներին, որի կոնտեքստում Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է ԵՄ-ի լիակատար աջակցությունը: Հաղորդագրության համաձայն, նրանք նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարների շուրջ:

«Բարձր ներկայացուցիչ Մոգերինին և վարչապետ Փաշինյանը վերլուծել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շփումների լույսի ներքո: ԵՄ Բարձր ներկայացուցիչ Մոգերինին իր աջակցությունն է հայտնել վարչապետ Փաշինյանի` բանակցային գործընթացին ամբողջական ներգրավվածությանն առանց նախապայմանների ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո: Ֆեդերիկա Մոգերինին և Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել նաև ավելի լայն տարածաշրջանային զարգացումների շուրջ»,-ասված է ԵՄ տարածած մամլո հաղորդագրության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը