Աշխարհ

06.03.2019 21:03


Ադրբեջանում է Միացյալ Թագավորության ՊՆ պատվիրակությունը

Ադրբեջանում է Միացյալ Թագավորության ՊՆ պատվիրակությունը

Մարտի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ընդունել է Միացյալ Թագավորության ՊՆ միջազգային անվտանգության քաղաքականության բաժնի ղեկավար Նիք Գուրի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հյատնում Է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Նշվում է, որ կողմերի քննարկման հիմնական առարկան եղել է երկու երկրների ՊՆ-ների միջև շտաբային բանակցությունների կազմակերպումը: Քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրության ոլորտում համագործակցության հարցեր:

Ըստ Ադրբեջանի ՊՆ հայտարարության՝ կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային իրավիճակին, մասնավորապես՝ Արցախյան հակամարտությանը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը