Աշխարհ

08.03.2019 10:24


ԵԼ. «Արսենալը» պարտվեց. «Ռենը» լուրջ առավելությամբ կմեկնի Լոնդոն (տեսանյութ)

ԵԼ. «Արսենալը» պարտվեց. «Ռենը» լուրջ առավելությամբ կմեկնի Լոնդոն (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խաղարկությունում կայանում են 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները:

Լոնդոնի «Արսենալի» մրցակիցն այս փուլում «Ռենն» է: Թիմերի միջև առաջին խաղը կայացավ Ֆրանսիայում: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 3:1 հաշվով:

Խաղի հաշիվը շատ արագ բացեցին լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները: Եզրից կատարած հարված-փոխանցումից հետո աչքի ընկավ Իվոբին:

Առաջին խաղակեսի վերջում «զինագործները» մնացին 10 ֆուտբոլիստով: 41-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Սոկրատիսը: Մեկ րոպե անց Բուրիգոն կարողացավ խփել պատասխան գնդակը:

Երկրորդ կեսում ֆրանսիական ակումբը կարողացավ նաև հաղթանակ կորզել: 65-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Նաչոն, իսկ 88-րդ րոպեին Սարը խփեց տանտերերի երրորդ գոլը:

Հավելենք, որ ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Այսպիսով, «Ռենը» հաղթում է 3:1 հաշվով ու լուրջ առավելությամբ կմեկնի Լոնդոն:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը