Աշխարհ

08.03.2019 10:56


Էմերի. Մխիթարյանը հիանալի աշխատեց ու որակյալ խաղ ցուցադրեց

Էմերի. Մխիթարյանը հիանալի աշխատեց ու որակյալ խաղ ցուցադրեց

Լոնդոնի «Արսենալը» «Ռենի» հետ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում պարտվեց 1:3 հաշվով:

Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Խաղից հետո լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու հանդիպման ժամանակ նա Մխիթարյանին օգտագործեց որպես եզրային պաշտպան. «Կարմիր քարտից հետո ցանկանում էի, որ պաշտպանական գոտում ֆուտբոլիստներ չպակասեն: Երկրորդ խաղակեսում մեզ պետք էին ֆուտբոլիստներ, որոնք թարմություն կհաղորդեին առջևի գծում: Երկրորդ խաղակեսում այդքան էլ շատ պահեր չունեցանք, սակայն կարծում եմ, որ Մխիթարյանը հիանալի աշխատեց ու լավ խաղ ցուցադրեց: Գտնում եմ, որ ոչ մի խնդիր չկա նրանում, որ Մխիթարյանը 40-50 րոպե գործեց որպես աջ պաշտպան: Նա լավ կատարեց իր աշխատանքը: Եթե նա այդքան լավ չդրսևորեր իրեն, ապա կմտածեինք նրան փոխարինելու մասին»,-Էմերիի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը