Աշխարհ

10.03.2019 13:34


Եթովպիայում կործանվել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը

Եթովպիայում կործանվել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը

Եթովպիայի տարածքում կործանվել է ուղևորատար Boeing 737 օդանավը: Քենիայի մայրաքաղաք Նայրոբի թռչող ինքնաթիռում եղել է 157 մարդ, որոնցից 8-ը՝ աշխատակազմի անդամներ, այս մասին հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը:

Տեղեկությունը հաստատել են Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին և Ethiopian Airlines ավիաընկերության ներկայացուցիչը:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է եթովպիական Դեբրե Զեյթ քաղաք մոտակայքում այսօր վաղ առավոտյան:

Եթովպիայի վարչապետն արդեն իր ցավակցություններն է հայտնել մահացածների ընտանիքներին:

Ներկա պահին պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը