Քաղաքական

10.03.2019 16:25


Հրաձգություն Ադրբեջան-Իրան սահմանին. կա զոհ և վիրավոր

Հրաձգություն Ադրբեջան-Իրան սահմանին. կա զոհ և վիրավոր

Մարտի 10-ին Հորադիզի հատվածում Իրանի տարածքից մի խումբ զինված անձինք փորձել են մտնել Ադրբեջանի տարածք, սակայն Ադրբեջանի սահմանապահները նկատել են և կրակ բացել: Ադրբեջանական կողմից կա զոհ և վիրավոր:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության կայքը:

Հրաձգության ընթացքում զոհվել է ՊՍԾ զինծառայող, սահմանապահ ուղեկալի հերթափոխի պատասխանատու, ժամկետային կրտսեր սերժանտ Մամադով Սախավեթ Ֆիզուլի օղլուն (Məmmədov Səxavət Fizuli oğlu), ևս մեկ զինծառայող՝ կրկին ժամկետային զինծառայող, շարքային Ջաբրայիլով Վիդադի Խալիֆագուլու օղլուն ձեռքից վիրավորել է:

Դեպքի վայր է եկել նաև Պետական սհամանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը