Աշխարհ

11.03.2019 11:29


Մեքսիկայում զինյալները մարդատար ավտոբուսի 19 ուղևորի են առևանգել

Մեքսիկայում զինյալները մարդատար ավտոբուսի 19 ուղևորի են առևանգել

Մեքսիկայի հյուսիսում անհայտ զինված անձինք կանգնեցրել են մարդատար ավտոբուսը եւ առեւանգել 41 ուղեւորից 19-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական լրատվամիջոցները: Հարձակվողները ստիպել են ավտոբուսի վարորդին կանգ առնել՝ նրա ճանապարհը փակելով երկու ավտոմեքենայով:

Դրանից հետո նրանք ավտոբուսից դուրս են բերել բոլոր ուղեւորներին, ընտրել նրանցից 19-ին, տեղավորել ավտոմեքենաներում, որոնցով եկել Էին, ու ճողոպրել: Միջադեպը տեղի Է ունեցել Տամաուլիպաս նահանգում, որը սահմանակցում Է ԱՄՆ-ի Տեխասի նահանգին: Այն հայտնի Է առեւանգումներով ու մարդկանց անհետացումներով: Ներկայում նահանգում կորած Է համարվում Է մոտավորապես 35 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը